Շվեդական ձեռագործ «VO Viking Odin» ատրճանակը նվիրված է նորվեգական Օդին աստծուն:
Վիկինգների առասպելաբանությունից ոգեշնչված այս ատրճանակը շվեդական հրացաններ պատրաստող «VO Vapanhas» ընկերության մասնագետների ձեռքի աշխատանքն է: Մի գուցե ոգեշնչված Նատալի Պորտմանի մասնակցությամբ վերջերս նկարահանված  «Թորը» ֆիլմից ստեղծվել է «VO Viking Odin» հրացանը: Ընկերության ձեռագործ փորագրություններով յուրաքանչյուր հրացան յուրօրինակ արվեստի գործ է: Դրանց վրա օգտագործվել է 24 կարատ ոսկի և արված են առասպելական տարբեր կերպարների` Օդին աստծու, Հուգինի ու Մունին ագռավների փորագրություններ: Այս զենքը պարզապես արվեստի գեղեցիկ անկրկնելի նմուշ է, որը շատերը կցանկանան ձեռք բերել, սակայն պետք է նշել, որ այն բավականին թանկ արժե` 300,000 դոլար: Այժմ այս հրացանը ցուցադրության է հանվել Լոնդոնի «William & Son» զենքերի ցուցասրահում: Հրացանների շարքի ամենաթանկ նմուշը «VO Falcon» բազեի փորագրություններով հրացանն է, որը վաճառվել է 820,000 դոլարով` դառնալով բոլոր ժամանակների ամենաթանկ հրացանը:

Ստորև դիտեք «VO Viking Odin» հրացանի լուսանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել