Երևանի նախկին փոխոստիկանապետ


Զզվելի է, երբ խոսում, գրում են բանաստեղծություններ, պատմվածքներ, գրառումներ բարձրագույն, վեհ արժեքների մասին և գրառում, մեկնաբանություն կատարում «ՖԲ»-ով` փողոցային լեքսիկոնով, հայհոյանքով…Քոռ կոպեկ չարժե այդ դեպքում ձեր, այսպես կոչված,, պայքարն ինչ-որ «վեհ» նպատակների համար…
Նման մարդիկ վեհությունից հեռու են, հեռացել են կամ հեռանում են…Քանի՞ դեմք ունեք...
Աղտոտվել ենք, դարձել ցածրարժեք ու ճղճիմ…
Է՜, Հելլոուինից հասաք Անոնիմուսների օրվան…Բոլորդ մի պահ ձեզ Գայ Ֆոքս երևակայեցիք և դուրս եկաք փողոց, փորձեցիք անարդար ձևով արդարություն պահանջել ու հաստատել…
Ու ճիշտ են ոմանք՝ երեկ բոլորը հոգեխանգարմունքի մեջ էին ու տևական ժամանակ է այդ վիճակում են…Տեղից վեր կացողն իրեն քաղաքական գործիչ, արդարության համար պայքարի առաջամարտիկ է հայտարարում կամ երևակայում…Սկսում իր անլուրջ, անհասկանալի և անմիտ ակցիաները: Այդ անմիտ ակցիաների հիվանդությամբ վարակելով նույնիսկ իրենց  «թիրախներին»…
Այնպես որ, «յան տվեք», հեծանիվ պետք չի հորինել, արդեն վաղուց հորինվել և փորձարկվել է…Ձեզ գայֆոքսեր, ռոբինհուդեր մի երևակայեք, արաբական երկրների օրինակներով պետք չէ առաջնորդվել և ջարդարարության կոչեր անել…
Քաղաքացին պետք է ինքը փոխվի, մենք յուրաքանչյուրս պետք է փոխվենք, միայն այդ դեպքում մեզանում կիշխի օրենքն ու օրինականությունը… Բոլորս պետք է փոխվենք՝ անխտիր… Աջից ձախ, վերևից ներքև, ներքևից վերև…Այդ դեպքում կառաջնորդվենք նաև քաղաքական պայքարի քաղաքակիրթ ձևերով, դասական ճանապարհներով և կանոններով…
Հոգնեցինք ձեր «դեղին կասկաներից», կարմիր-դեղին գլխարկներից, փողոցներում պառկելուց, ձվեր շպրտելուց ու մայթերին պարելուց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել