Lragir.am-ը գրում է.

Google կորպորացիան ինտերնետ-քարտեզների նոր սերունդ է մշակում Google Maps ծառայության համար, որի բովանդակությունը ձեւավորվելու է ավտոմատ կերպով՝ կախված տվյալ մարդու գտնվելու վայրերից եւ հետաքրքրություններից:

Այս մասին Սան Ֆրանցիսկոյում համաժողովի ժամանակ հայտարարել են ծառայության դիզայներները: Նոր քարտեզների վրա ավելի շատ տեղեկատվություն է լինելու, որը կօգնի օգտագործողներին:

Գուգլի ներկայացւոցիչ Ջոն Ջոնսը նշել է, որ անցած տասնամյակի ընթացքում թվայնացվել են քարտեզները, իսկ այժմ տվյալների հսկայական բազա է հավաքված, որը հնարավոր կլինի հարմարեցնել յուրաքանչյուր անհատի: Օրինակ, քարտեզը կկարողանա տվյալ անձին ցույց տալ իր համար հետաքրքիր վայրերը՝ հիմնվելով որոնման պատմության վրա: Մեկ այլ դեպքում, Android ՕՀ-ով աշխատող սմարթֆոնը օդանավակայանում գտնվող տիրոջն առանց որոնման համակարգին դիմելու ցույց կտա թռիչքի ժամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել