Lurer.com-ը գրում է.
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:
William hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է դաշտի տերերին` վերջիններիս հաղթանակը գնահատելով 1.67 գործակցով: Արսեն Վենգերի թիմի հաղթանակի հավանականությունն ունի 5.00 գործակիցը, իսկ ոչ ոքին գնահատվում է 3.75 գործակցով:
Նշենք, որ բուքմեյքերական կենտրոնը Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը գնահատում է 2.50 գործակցով, նրան գերազանցում է միայն Լևանդովսկին, ում գոլ հեղինակելու հավանականությունն ունի 1.91 գործակիցը:
«Բորուսիա»-«Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=120768&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել