Պարզվում է, Հայաստանում վերջերս հեղափոխություն է եղել: Հեղափոխականները, զինված լինելով ռագատկաներով, պայտերով և մարգանցովկայով, փորձել են ազատագրել երկիրը «թուրքերից», «ռուսական КГБ-ից»՝ Ռեմբոյի ոճով: Ճիշտ է հեղափոխական հաղթարշավը տևեց ընդամենը 20-25 մետր: բայց ինչպես կասեր Լուսնի վրա իջած Ամստրոնգը՝ «Սա փոքր քայլ էր մարդու համար, մեծ քայլ մարդկության»: Հեղափոխության ամենաթեժ պահը հիշեցնում էր գեղական հարսանիքում հարբած մարդկանց կռիվ: 10 րոպեում մի քանի ոստիկանի միջոցով հակահեղափոխությունը ջախջախեց Հայաստանում ծնվող հակաիմպերիալիստական համաշխարհային շարժումը:
Ինտերնետը միանգամից լցվեց տարբեր կարծիքներով, որոնց մի մասը ոչ ադեկվատ էր... տպավորություն էր ստեղծվում, որ ստատուս գրելուց առաջ որոշ մարդիկ ինչ-որ կասկածելի խոտեր են ծխում: Հատկապես շիզոֆրենիկ մտքերով փայլում են 15-20 տարեկանները, որոնք կյանքի իրականությունը տեսնում են հեռախոսի էկրանից:
Տեսանյութից պարզ դարձավ մի բան. Հայաստանում հեղափոխություն անելու համար պարզապես անհրաժեշտ է.
1. ԱՆԱՆԻՄՈՒՍԻ դիմակներ-6 հատ
2. Պայտ-1,5մետր-6 հատ
3. Մտահոգ դեմքի արտահայտություն-7-8 հատ
4. Անիմաստ հարցեր տվող ժուռնալիստներ-15-16 հոգի
5. Խորիմաստ հարցեր տվող «քաղաքացիական պասիվիստներ»
6. Ֆյուրեր
7. Գժի թուղթ
Կյանքը կինո չի... Ցավոք, քանի որ մարդիկ կինոներում ավելի ադեկվատ են, քան իրական կյանքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10202448063101549?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել