Լավ. Մի տարօրինակ բան էլ ասեմ. Ես չէի ուզի, որ հասարակությունը ոգևորվեր ու հանկարծ կարծեր, թե ՆՈՐՄԱԼ է, որ համախմբված լինելով պիտի յուրաքանչյուրի օրինական իրավունքները պաշտպանի:
Հորեղբորս հիշեցի. մի հինգ տարեկան էի, «դուռակ» խաղալ էր սովորեցնում ու ասում էր` եթե տեսնում ես, որ խաղաքար ընդհանրապես չունես, մի մանրացի` վերցրու, կամ մեծդ գցի. Այդ դեպքում ես էլ կմեծանամ, գոնե այդպես մեծ խաղաքար կունենաս... Ինչ եմ ուզում ասել. Հայկ Գևորգյանի, իր բան չասելու, բայց բոլորի` ասելու, դատավորի տված-չտված սանկցիայի, դատախազի մեջ ընկնելու.... Օրենքը այսքան խաղարկելի չպիտի լինի, այսպես մեծ բաների չենք հասնի, եթե դատախազը պիտի ոստիկանապետի` մի մարդու կալանավորման /հա՞՞՞/ խափանման միջոցը փոխի, ֆլեշ մոբեր-բան, հիասմունք, որ հաղթեցինք... Ծը. հենց օրենքի պահպանը օրենք է խախտում, մենք հաղթված ենք. պահանջը պիտի գա սկզբունքից, թե ինչպես է բաշխվում մի մարդ-իմ մարդ-օրենք-օրենք խախտող հարաբերությունը:
Էս էլ սենց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել