Aysor.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանը չի հոսպիտալացվելու: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Էրեբունի ԲԿ մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:

«Նրա մոտ ճնշման տատանում էր և շնչառության խանգարում: Հետազոտությունից հետո որոշվեց, որ նրան չեն հոսպիտալացնի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել