Бритни Спирс, Рене ЗеллвегерԱլիքաձև մազեր

Այն աղջիկները, որոնք գոֆրե-մազեր ունենալու համար հատուկ սարք ունեին, երջանիկ էին համարվում: Իհարկե, ավանգարդի մեջ էին Բրիթնի Սփիրսը, Թայրա Բենքսը, Ֆերջին և մյուսները:

Синди КроуфордՎարսափաթաթուկներ 
Մենք բոլորս էինք ուզում Սինդի Կրոուֆորդի պես գանգուրներ ունենալ, բայց գործն ավարտվում էր նրանով, որ մազերը խճճվում էին վարսափաթաթուկների մեջ, իսկ գանգուրները, չգիտես ինչու, չէին հիացնում իրենց խտությամբ ու թեթևությամբ:

Բարակ կամարաձև հոնքեր

Այդպիսի հոնքեր ուներ Մադոննան 90-ականների սկզբին: Նույն վիճակն էր Միշել Ուիլյամսի և Ֆերջիի մոտ:


Դեպիլյացիոն քսուքներ

90-ականներին այդքան գովազդվող դեպիլյացիոն քսուքների սարսափազդու հոտը երևի այդպես էլ չմոռանանք:

«Համեղ» բալզամ շրթունքների համար

Մրգերի, վանիլինի, շոկոլադի համով բալզամները բավականին հայտնի էին աղջիկների շրջանում, և դրանք կարելի է գտնել ամեն գետնանցումում:

Дженни ГартԼայն մազափունջ

Մի՞թե հնարավոր է մոռանալ 90-ականների սանրվածքների այս գլխավոր էլեմենտը: Ճիշտ օրինակ էր «Բեվերլի Հիլզ 90210» սերիալի գլխավոր հերոսուհի Քելլին:

Виктория БекхэмՇրթունքների մուգ մատիտ և ավելի բաց երանգի շրթներկ

Այս ոճի թագուհին Պամելա Անդերսոնն էր, բայց Վիկտորիա Բեքհեմի մոտ էլ վատ չէր ստացվում:

Гвинет ПэлтроуԱմենանորաձև սանրվածքը

Ծուռ բաժանումով և հերակալով «պիկսին»... Աղջիկները Գվինետ Պելտրոուի նկարով գալիս էին վարսավիրանոցներ, բայց համեստ վարսավիրները չէին կարողանում կրկնել հոլիվուդյան վարպետների աշխատանքը:

Пэрис ХилтонԱչքի գունավոր լինզաներ

Թվում է, թե որքան հիանալի բան է աչքերի գույնը փոխելը, բայց իրականում կապույտ, կանաչ և մոխրագույն լինզաներն առնվազն արհեստական էին:

Сара Мишель ГелларՀերակալներ թիթեռնիկների տեսքով

Միանման թիթեռնիկների տեսքով փոքրիկ հերակալներն այսօր անգամ 5 տարեկան երեխաները չեն օգտագործի, իսկ 90-ականներին դա այնքան նորաձև էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել