Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կա: Լրատվականները գրում են, որ ոստիկանությունն արդեն Պետրոսյանի տանն է: Այսպիսով, ամեն ինչ գնում է նրան, որ Պետրոսյանին մի քանի տարով կդատեն: Մի կողմից, մինչև հիմա գլխիս մեջ չի տեղավորվոււմ, որ Վարդան Պետրոսյանի պես մարդը բանտում կհայտնվի, բայց մյուս կողմից էլ ամեն ինչ խոսում է նրա մեղավորության մասին, ու ի վերջո, երկու մատղաշ տղաներ են զոհվել և սա անհետևանք մնալ չի կարող:
Տուժածների հարազատներից մեկը ասել էր, որ կապնվել է BMW ընկերության հետ, որտեղ նրան ասել են, որ որպեսզի բացվեն անվտանգության բարձիկները, այն մոդելի մեքենան, որով Պետրոսյանն է եղել, պետք է առնվազն 160 կիլոմետր ժամ արագությամբ գնացած լինի, իսկ ինչպես պատմել են ականատեսները, երկու բարձիկներն էլ բացված են եղել:
Իհարկե, կա անմեղության կանխավարկած, կա նախաքննություն, բայց ես 99 տոկոսով արդեն համոզված եմ, որ Վարդան Պետրոսյանն ամեն դեպքում մեղավոր է եղել, անգամ եթե հարբած չէ եղել, բայց դե փաստը մնում է փաստ, ինչքան էլ դատեն Պետրոսյանին, ինչքան էլ անաչառ հետաքննություն անցկացնեն, ինչքան էլ զորակցեն տուժողներին, մարդկային կյանքերը հետ չեն բերվի... Աստված թող հողը նրանց շիրիմներին թեթև անի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել