Aysor.am-ը գրում է.
Երգիչ Գրիգորի Լեպսը հավանաբար խորհրդատվություն կստանա ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենից: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Հանրային պալատի ներկայացուցիչ Անատոլի Կուչերայի կարծիքով` Է. Սնոուդենը կարող է նրան խորհրդատվություն տրամադրել նրա հավանական գաղտնալսման վերաբերյալ:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր «Եղբայրական շրջան» եվրասիական հանցագործ խմբի անդամների ցանկում 6 անուն ավելացնելու վերաբերյալ: Նրանք են Արթուր Բադալյանը, Գրիգորի Լեպսվերիդզեն, Վադիմ Լյալինը, Սերգեյ Մոսկալենկոն, Յակովա Ռիբալսկին և Իգոր Շլիկովը:
Այս անձինք կասկածվում են Վլադիսլավ Լեոնտևի և Գաֆուր Ռախիմովի հետ կապերի մեջ, որոնք համարվում են հանցագործ խմբերի պարագլուխներ և իրենց ցանկում են 2012 թ. փետրվարից:
Հայտարարվել է նաև, որ ԱՄՆ իշխանությունները գիտակցում են, որ իրենք հնարավոր է մեղադրանք առաջադրեն հայտնի էստրադային երգչին, ով նրանց կասկածանքով, հանդիսանում է Վ. Լեոնտևի գումարների փոխանցողը:
2011թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս խմբավորումը անվանել է միջազգային մասշտաբով ամենածանրակշիռ խմբավորումներից մեկը և արգելել նրանց գլոբալ կրիմինալ գործողությունները: