Գիտե՞ք երեկվա իրադարձություններից ամենակարևոր հետևությունը, որը պետք է լինի իշխանությունների համար: Դա բնավ էլ Շանթ Հարությունյանին ադեկվատ-ոչ ադեկվատ լինելու հարցը չէ, հավաքվածների քանակը չէ, կիրառված միջոցները ու դրանց իրավաբանական որակումները չեն...
Երեկ պարզ երևաց, որ դանակը եթե չի էլ հասել ոսկորին, ապա շատ մոտ ա, ու մենք հինգ ենք պակաս տեռորից: Եթե այսօր հարյուր մարդ պատրաստ ա փայտերով ու պայթուցիկներով գնալ մի մարդու ետևից, ով տրիբունից հայհոյում ա, իսկ երթի կեսից սկսում ա ծեծել իր կողմնակիցներին, ապա դա ոչ թե խոսում ա Շանթի կարկառուն առաջնորդ լինելու մասին, այլ 100 հուսահատ մարդու գոյության մասին, որը պատրաստ է դիմել ցանկացած քայլի` միայն թե ձերբազատվի այս իշխանություններից:
Այսինքն, Հայաստանում արդեն կա նման զանգված, իսկ վերևները տեղյա՞կ են, թե ինչ մասշտաբների է այդ զանգվածը: Առհասարակ հաշվի առե՞լ են, որ մյուս անգամ կարող է այդ ալիքի կառավարումը իր ձեռքը վերցնի շատ ավելի խելացի ու հեռատես մեկը ու դիմի ոչ թե հրապարակային ցույցերի եղանակին, այլ ընդհատակյա պայքարի՝ էսսեռների, անարխիստների ու բոլշևիկների օրինակով...
Գուցե՞ ժամանակն է իշխանությունը միացնի իր բանականությունը ու մի՜ քիչ էլ սկսի ժողովրդի մասին մտածել, թե չէ, ինչպես ասում էր Գոյան՝ բանականության քունը հրեշներ է ծնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել