Բոլորը լսած կլինեն այս հրաշալի ցեղատեսակի մասին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե իրականում ինչ տեսք ունի այս կենդանին: Կարծում եք ամբողջովին սպիտակ մորթիով և տարբեր գունավորում ունեցող աչքերով, միայն Վանի շրջանում ապրող և այլ վայրերում սերունդ չտվող ցեղատեսա՞կ է. Չարաչար սխալվում եք: 
Հայկական մաքրացեղ Վանա կատուներն ամբողջովին սպիտակ չեն և ՊԱՐՏԱԴԻՐ պետք է ունենան ծիրանագույն խալեր ականջների մոտ և ծիրանագույն պոչ, իսկ աչքերը պարտադիր ՉԷ տարբեր գույնի լինեն: Ըստ աչքերի գունավորման նրանց կարելի է բաժանել երեք խմբի՝ 
   1. Երկու ծիրանագույն աչքերով 
   2. Երկու կապույտ աչքերով 
   3. Մի աչքը ծիրանագույն, իսկ մյուսը՝ կապույտ: 
Վանա կատուները միակն են աշխարհում, որ սիրում են լողալ, և չեն վախենում ջուրը մտնելուց. չէ որ նրանք դեռ անհիշելի ժամանակներից որսում եին Վանա լճում ապրող ձկներին և ժամանակի ընթացքում նրանք ձեռք են բերել հարմարանքներ լողալու համար: Մատների արանքում առաջացել է հատուկ թաղանթ, որն օգնում է լողալ, իսկ նրանց մորթին չի թրջվում և մինչև 45 աստիճան ցելսիուս ցրտի դեպքում ազատորեն մտնում են ջուրը և որս անում: 
Այժմ Վանա կատուներ ապրում են աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում, և առողջ սերունդ են տալիս: Վանի համալսարանում բուծում են Վանա և անգորական կատուների խառնուրդ, ստանում են բնածին գենետիկ թերություններով կատուներ, որոնք նույնիսկ մեծ ցանկության դեպքում չես կարող համարել Վանա կատու, և ներկայացնում են որպես մաքրացեղ Վանա կատուներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել