«Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ մոտ տասը օր առաջ «Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից 13 զինծառայող է զորացրվել ծառայությանը ոչ պիտանի լինելու պատճառաբանությամբ։ Այս փաստը, ըստ որոշ տեղեկությունների, անուղղակի կապ ունի նոյեմբերի 2-ին հոսպիտալում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ, երբ երեկոյան չորս ծեծված զինծառայողներ դուրս էին նետվել շենքից և պատահական անցորդներից օգնություն աղերսել։ Միջադեպի մասնակից զինծառայողներն էլ իրականում ոչ թե չորսն են, այլ առնվազն յոթը։ Երեկ ՊՆ-ից մեր թղթակցի հարցին ի պատասխան, չեն բացառել, որ դեպքի առիթով կարող է քրեական գործ հարուցվել, ինչպես նաև ծառայողական քննություն բացվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել