«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից news.am լրատվական կայքին հայտնել են, որ մեր թերթի երեկվա համարում նկարագրված Երևանի Թումանյան-Սարյան խաչմերուկի մոտ գտնվող «90’s Cafe-Pub» –ում տեղի ունեցած միջադեպի մասնակից և «Սաղիդ կկրակեմ, արա» խոսքերի հեղինակ ոստիկանն ազատվել է աշխատանքից։

 Ուշագրավ է, որ ոստիկանությունը չի բացահայտել միջադեպի «գլխավոր հերոսի» անուն-ազգանունը, ոստիկանությունում նրա զբաղեցրած պաշտոնը և այլ մանրամասներ։ Այս գաղտնապահությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ ոստիկանը բոլորովին էլ չի ազատվել աշխատանքից։ Ինչ վերաբերում է ինկոգնիտո մնացած «գլխավոր հերոսին» աշխատանքից ազատել-չազատելուն, ապա նրա արարքը հստակ նկարագրված է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներում։ Իսկ դա նշանակում է, որ այդ անձի դեմ պետք է քրեական գործ հարուցվեր և ոչ թե աշխատանքից ազատվեր՝ եթե իհարկե ազատվել է»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել