Փակ շուկայի վերակառուցման դեմ բողոքող փոքրիկ խմբակի անդամներն հետաքրքիր բնավորություն ունեն։
Սրանք սկզբում խանդում էին, որ բացի իրենցից՝ այլոք էլ կարող են հավաքվել Մաշտոցի պուրակում։
Կամաց–կամաց հաղթահարեցին ավտորիտար մտածողության էս բարդույթը։
Հիմա էլ Գարեգին Չուգասզյանը, թե Փակ շուկայի վերակառուցման կողմնակիցները կանանց նվաստացրել են՝ շուկայի մոտ ազգային երաժշտության տակ նրանց մասնակցությամբ պար կազմակերպելով։
Մի ասող լինի՝ ա՛յ խելոք, նույն պահին դու էլ ջահել աղջիկների էիր պարացնում՝ դիմացի մայթին։
Դու էլ նրա՞նց էիր նվաստացնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել