1in.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է 30-ամյա մեդել Միրանդա Քերի լուսանկարը, որտեղ մերկ գեղեցկուհու մարմինը թաքցնում է միայն ծածկոցը: Լուսանկարն իրականացվել է հոկտեմբերի 21-ին՝ նախքան Օռլանդո Բլումից ամուսնալուծության պաշտոնական հայտարարության հրապարակումը:
Instagram-ում լուսանկարը հրապարակել է մոդելի ընկեր Քրիս Քոլինսը: Լուսանկարը միանգամից մեծ տարածում է ստացել: Ոմանք այդ մերկությունը մեկնաբանել են նրանով, որ Միրանդան ցանկանում է ցույց տալ, որ իր կյանքում ամեն ինչ լավ է, և կյանքը շարունակվում է, իսկ ոմանք էլ կարծում են, որ նա այսպես ցանկանում է վերադարձնել սիրելիին:
Դեռ վերջերս իր միկրոբլոգում Միրանդա Քերը հաղորդագրություն էր հրապարակել ուղղված Օռլանդո Բլումին, որտեղ նշվում էր, որ ինքը պատրաստվում է ամուսնալուծվել:
«Ես շնորհակալ եմ քեզ այն լույսի, ճշմարտության և գեղեցկության համար, որոնք կան քո մեջ, քանի որ դրանք հիմա կան նաև իմ մեջ: Երբ մենք միասին էինք, դրանք միավորում էին մեզ»,- անկեղծորեն գրել էր Քերը:
