1in.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղի ունեցած իրադարձությունների փաստով հարւցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու առումով: 

Այս պահին ոստիկանությունում տեղի է ունենում քննչական գործողություններ: 

Այլ հարցերի Աշոտ Ահարոնյանը հրաժարվեց պատասխանել: 

Սակայն «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ կան ձերբակալված անձինք և ձերբակալվածների հետ տարվում են քննչական գործողություններ: 

Հավելենք, որ այս պահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել