Tert.am-ը գրում է.
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների ՝ դեպի ՀՀ նախագահի նստավայր երթի ընթացքում տեղի ունեցածիրադարձությունների տեսանյութից, ակնհայտ է, որ երթի մասնակիցների կողմից հնչել են բռնության և չարտոնված երթի կոչեր, եղել է ինքնաշեն պայթուցիկների գործածում:
Tert.am –ի հետ զրույցում նման նախնական գնահատական տվեց ԱԺ Ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով այս նախնական եզրահանգման է եկել՝ դիտելով համացանցում տարածված տեսանյութերը:
«Այս ամենի շուրջ պետք է քննություն իրականցվի և իրավապահ մարմինները պետք է տան հստակ իրավական գնահատականներ: Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար անընդունելի և դատապարտելի են բռնության կոչերը, բռնության գործադրումն ու հակաիրավական գործողությունները, որոնք առանձին դեպքերում նաև հանցավոր բնույթ են կրում: Եվ դրանց պետք է տրվի համարժեք գնահատական, և ոստիկանությունն էլ պետք է համաչափ գործողություններ ձեռնարկի՝ կանխարգելելու, խափանելու այն գործողությունները, որոնք հակաիրավական են և հանցավոր»,- ասաց հանրապետական պատգամավորը:
Կորյուն Նահապետյանը հավելեց, որ դեռ ամբողջական նյութին չի տիրապետում՝ կարողանալու համար վերջնական գնահատականներ տալ, բայց նախնական գնահատականն այն է, որ Ոստիկանությունը ձեռնարկել է ստեղծված իրավիճակից թելադրվող միջոցառումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ