Panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 5-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում ճանապարհային երթևեկության մասին օրենքում կատարված նշանակալի փոփոխությունները, համաձայն որոնց միգրանտ վարորդները պարտավորվելու են ստանալ ռուսական վարորդական իրավունքներ: Օրենքը նախատեսում է օրինազանց վարորդներին տուգանել 50 հազար ռուբլով, այս մասին հաղորդում է Газета.Ru լրատվական կայքը` մտահոգություն հայտնելով, որ միգրանտ-վարորդները չափազանց մեծ թիվ են կազմում և նոր իրավունք ձեռք բերել պարզապես չեն հասցնի: Օրինակ` միայն Լենինգրադի մարզում ներկայումս աշխատում են շուրջ 13 հազար միգրանտներ, իսկ հոկտեմբերի 30-ի դրությամբ նոր վարորդական իրավունք ստացել է նրանցից միայն 25-ը:
Այս օրենքի հեղինակները հիմք են ընդունում այն, որ ՃՏՊ-ների մեջ մեծ է միգրանտների մասնակցությունը:
Աղբյուրի համաձայն` փոփոխություններ են լինելու նաև վարորդների դասակարգման կատեգորիների մեջ և դրանց թիվը հասցվելու է 10-ի: Բացի 10 հիմնական կատեգորիաներից առանձնացվելու են նաև 5 ենթակատեգորիաներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ