Ես զարմանում եմ, թե ինչու էր պետք այսքան սպասել, որպեսզի Շանթ Հարությունյանը մի հատ էլ քաղաքում անկարգություններ հրահարեր, որ նոր քայլեր ձեռնարկվել: Կարդում եմ լրահոսս ու ցնդում, մարդը մի ամիս ա բացահայտ ասում ա, որ հեղափոխություն է անելու, արդեն քանի օր ա հրապարակում բռոնեժիլետով նստած ա, այսօր էլ կոչ էր անում բենզինով լցված շշերով գան մարդիկ, որ գնան նախագահականը վառեն: Ընդ որում, անոնիմուսի դիմակներով, մահակներով և այլն:
Լավ, հասկացանք, Շանթը թղթով գիժ ա ու Վենդետտա կինոյի տակ ա մնացել, բայց իրավապահներն էլ հո գիժ չե՞ն, ինչո՞ւ են թողնում, որ էս կապիկությանը միանան տասնյակ մարդիկ, որ մի հատ էլ տուրուդմփոց լինի, բենզինով շշեր նետվեն և այլն: Ակնհայտ է, որ Հարությունյանն ադեկվատ չէ ու կասկածում եմ, որ անմեղսունակ է, իսկ հիմա նրան արհեստականորեն դարձնելու են պայքարի խորհրդանիշ ու խղճի դատապարտյալ:
Մի խոսքով, մեր մոտ արդեն ամեն ինչն ա ձեռառնոցի դառել, անգամ հեղափոխությունն ու հեղաշրջումը, եթե այսօր արդեն 100 հոգի կինո նայելով իրան Չէ Գևարա ու Գայ Ֆոքս ա զգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել