20 Կարլոս Սանտանա (Carlos Santana)
(Հուլիս 20, 1947)

Մեքսիկացի երաժիշտը դպրոցն ավարտել է 1965թ.ին, երբ Մեքսիկայում երաժշտական ասպարեզում «պայթյուն» էր տեղի ունենում. զարգանում էր էլեկտրական բլուզը, աֆրիկյան ռիթմերով երաժշտությունը, ժամանակակից ջազը ու այնպիսի կիթառահարներ էին ստեղծագործում այդ ժամանակահատվածում, ինչպիսիք են Ջերի Գարսիան ու Ֆլիթվուդ Մաքը: Բոլոր վերը նշված ոճերի միաձուլումից Սանտանան զարգացրել է իր առանձնահատուկ ոճը, որը կարելի է միանգամից տարբերել մի նոտայից:
Սանտանան հաճախ է համագործակցել այլ երաժիշտների հետ ու իր երաժշտությամբ ոգեշնչել շատ այլ հանրահայտ երաժիշտների: 1999թ.ի նրա «Supernatural» (գերբնական) ալբոմը Գրեմմիի 9 մրցանակի է արժանացել: Շատերն ասում են, թե նրա երաժշտությունն ավելի ազդեցիկ է, քան Ջիմի Հենդրիքսինը:
Լավագույն գործերից են` «Black Magic Woman», «Oye Como V», «Soul Sacrifice»
19 Ջեյմս Բարթոն (James Burton)
(Օգոստոս 21, 1939)
Ջեյմս Բարթոնի ոճը քանթրի երաժշտության ամենայուրօրինակ հնչյուններից է, որը մեծ ազդեցություն է թողել նաև ռոք երաժշտության մեջ: Բարթոնը սկսել է զբաղվել երաժշտությամբ դեռ 14 տարեկանից: Այն ժամանակ նա Դեյլ Հոուքինսի համար գրում է «Susie Q» երգը ու դառնում դեռահասների կուռքը, երբ 1957թ.ին նա միանում է Ռիքի Նելսոնի խմբին: Բարթոնը կիթառ նվագելու իր յուրահատուկ տեխնիկան ուներ. նա մատնոց էր օգտագործում նվագելու համար իսկ կիթառի վերևի 4 լարերը փոխել է բանջոյի լարերի:
Լավագույն գործերից են` «Hello Mary Lou», «Susie Q» «Believe What You Say»
18 Լես Փոլ (Les Paul)
(Հունիս 9, 1915- Օգոստոս 13, 2009)

Լես Փոլն առավել հայտնի է որպես հանճար, ով կիթառի նոր մոդել է ստեղծել, որն էլ անվանում են իր անունով Լես Փոլ: Բրայան Ուիլսոնն ասել է, թե 1950-ականներին նա կիթառի լավագույն հնչյունների հեղինակն է եղել ու ոչ ոք նրան նույնիսկ մոտ չի եղել իր կատարողականությամբ: Նրա ստեղծագործությունների մեջ հեշտությամբ կարելի է տարբերել նրա ձեռագիրը: Նա նաև տեխնիկական նորարարություններ էր օգտագործում իր երաժշտության մեջ ու այնպիսի կատարումներ ունենում, որոնք ոչ ոք ժամանակին չի կարողացել կատարել: Դեռևս մինչ իր մահը 2009թ.ին, երբ նա 94տ հասակում մահացավ, նա նվագում էր Նյու Յորքի Ջազ ակումբում:
Լավագույն գործերից են` «How High the Moon», «Vaya Con Dios», «Tiger Rag
17 Նիլ Յանգ (Neil Young)
(Նոյեմբեր 12, 1945)

Կանադացի երաժիշտ Նիլ Յանգը «Buffalo Springfield » խմբի հիմնադիրներից է: Առաջին ալբոմը թողարկել է 1968թ.ին: Նրան նկարագրում են որպես ռոքնրոլի ամենամեծ կատարողներից ու ստեղծագործողներից մեկը: Յանգն առանձնանում է իր յուրահատուկ ոճով կատարողականությամբ:
Լավագույն գործերից են` «Down by the River», «Mr. Soul»
16 Դերեք Թրաքս (Derek Trucks)
(Հունիս 8, 1979)

Բառացիորեն Allman Brothers-ում մեծացած Դերեք Թրաքսը, խմբի հարվածային գորիքներ նվագող Բութչ Թրաքսի զարմիկն է: Նա սկսել կիթառ նվագել դեռ 12 տարեկանից: Արդեն 20 տարեկանում` 1999թ.ին երբ նա «Duane Allman» խմբի կիթառիստն էր նա բազմաթիվ ոճերում էր փայլում այդ թվում Դելտա բլուզ, ծանր բոփ ջազ, սևամորթների հոգևոր երաժշտություն հնդկական ռագայի ռիթմեր և այլն:
Լավագույն գործերից են` «Joyful Noise», «Whipping Post»
15 Ֆրեդի քինգ (Freddy King)
(Սեպտեմբեր 3, 1934- դեկտեմբեր 28, 1976)

Ամերիկացի բլուզ կիթառահար ու երգիչ Քինգին հաճախ անվանում են «Էլեկտրոնային բլուզ կիթառի երեք արքաներից» մեկը (Ալբերտ Քինգի ու Բի Բի Քինգի հետ): 1985թ.ին իր հարցզրույցում Էրիկ Կլեպտոնը Ֆրեդի Քինգի` 1961թ.ի «I Love the Woman» ստեղծագործության մասին է խոսել, նշելով, թե այդ ստեղծագործության մեջ էր, որ նա առաջին անգամ լսել էլեկտրական կիթառի կոտրված նոտաները, և որն իր երաժշտական ուղղու վրա մեծ ազդեցություն է թողել: Ֆրեդի Քինգի երաժշտությունը իր ազդեցությունն է թողել նաև այնպիսի երաժիշտերի ստեղծագործություններում ինչպիսիք են Փիթեր Գրինը, Ջեֆ Բեքը և Մայք Թեյլորը: Դերեք Թրաքսը, նույնիսկ նշել է, թե այժմ, երբ նվագում է Կլեպտոնի հետ, երբեմն զգում է Քինգի երաժշտության ազդեցությունը:
Լավագույն գործերից են` «Hide Away», «Have You Ever Loved a Woman», «The Stumble»
14 Դեյվիդ Գլիմոր (David Gilmour)
(Մարտ 6, 1946)

Դեյվիդ Գլիմորը «Փինք Ֆլոյդ» ռոք խմբի պրոդյուսերն ու երգահանն է, ով ոչ միայն յուրօրինակ տեքստեր է գրում երգերի համար այլև իր յուրօրինակ ոճով ու տեխնիկայով փայլում սոլո կիթառ նվագելիս: Նրա սոլոները բլուզի հնչերանգ ունեն չանայած այն փաստի, որ «Փինք Ֆլոյդ»-ը բլուզ ոճում չի ստեղծագործում: 2011թ.ին «Roling Stone» ամսագիրը աշխարհի լավագույն կիթառահարների ցանկում նրան 14-րդ տեղում է գնահատել:
Լավագույն գործերից են` «Comfortably Numb», «Shine on You Crazy Diamond»
13 Ալբերտ Քինգ (Albert King)
(Ապրիլ 25, 1923- դեկտեմբեր 21, 1992թ.)

Ակբերտ Քինգը ամերիկացի բլուզ կիթառահար ու երգիչ էր, ում երաժշտությունը մեծ ազդեցություն է ունեցել բլուզ ոճում շատ ստեղծագործողների համար: Ձախլիկ լինելով` նա աջ ձեռքով նվագում էր «1959 Gibswn Flying V» կիթառը այն լարերը դեպի գետին պահած: Էրիկ Կլեպտոնը նվգել է նրա «Strange Brew» սոլոն, իսկ «Layla» երգի կրկնվող տոները վերցված են Քինգի «As the years go passing by» ստեղծագործությունից: Քինգը նաև օգնել է այնպիսի հանճարեղ կիթառահարի ինչպիսին է Ջիմի Հենդրիքսը: Քինգը նշել է, թե Հենդրիքսին բլուզի դասեր է տվել և որ ինքը հեշտությամբ նվագել Հենդրիքսի ստեղծագործությունները, սակայն Հենդրիքսը դժվարությամբ է կարողացել կատարել իրենը:
Լավագույն գործերից են` «Born Under a Bad Sign» «As the Years Go Passing By»
12 Սթիվ Ռեյ Վոեն (Stevie Ray Vaughan)
(Հոկտեմբեր 3, 1954- օգոստոս 27, 1990)

80-ականների սկզբին MTV այժմ հայտնի երաժշտական ալիքը դեռևս նոր էր սկսում ծաղկել ու բլուզ ոճի երաժշտությունը այնքան էր շատ չէր հեռարձակվում եթերներով: Սակայն տեխասցի Սթիվ Ռեյ Վոենը գրավել էր բոլորի ուշադրությունը: Նա հրաշալի կերպով կարողանում էր օգտագործել ժամանակի լավագույն բլուզ կիթառահարների ոճերը, Ջիմմի Հենդրիքսի ոճը ինչպես նաև ջազային որոշ էլեմենտներ ու այդ ամենի հետ մեկտեղ ստեղծել իր ուրույն յուրահատուկ ոճը: Չնայած 1990թ.ին ուղղաթիռի վթարի ժամանակ Վոենը հեռացել է կյանքից, այնուամենայնիվ նրա երաժշտությունը շարունակել է մեծ ազդեցություն ունենալ այնպիսի երաժիշտների վրա ինչպիսիք են Փըրլ Ջեմը, Մայք Մկքիդը, Ջոն Մեյերը և այլոք:
Լավագույն գործերից են` «Love Struck Baby» «Cold Shot» «Look at Little Sister»
11 Ջորջ Հարիսոն (Gworge Harrison)
(25 փետրվար 1943 – 29 նոյեմբեր 2001)
Ջորջ Հարիսոնը հանրահայտ «Beatles» խմբի անդամներից էր, կիթառահար, երգահան: Հարիսոնի հեղինակած երգերից են «While My guitar gently weeps», «Here comes the sun» և այլն: Նրա համար օրինակ են եղել այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են Կարլ Պերկինսը, Չեթ Աթքինսը, Սքոթի Մուրը, սակայն նա միշտ ունեցել է իր ուրույն ոճը որը տարբերվում էր մյուսներից:
Լավագույն գործերից են` «I Saw Her Standing There» «Something»
10 Փիթ Թաունշենդ (Pete Townshend)
(19 մայիս 1945)

Ստեղծագործելով «The Who» ռոք խմբում` Փիթ Թաունշենդը սոլոներ շատ չի նվագել, ու հենց դա է պատճառը, որ շատերը միգուցե չեն նկատել նրա հզոր կիթառահար լինելու փաստը: Երբեմն նրա երաժշտության ռիթմերը կարող են մի փոքր ագրեսիվ հնչել, պանկ ոճի հնչերանգով: Փիթը շատ է լսում ջազ ու նրա ստեղծագործություններում, մասնավորապես «Substitute» կոչվող կատարման մեջ կարելի է զգալ Մայլս Դեյվիսի երաժշտոթյան ազդեցությունը:
Լավագույն գործերից են` «My Generation» «I Can See for Miles» «Summertime Blues»
9 Դուեյն Օլլմեն (Duane Allman)
Նոյեմբեր 20, 1946 – Հոկտեմբեր 29, 1971

Օլմենը «The Allman Brothers Band» ռոք խմբի հիմնադիրներից է: Նրա ոճը ու տեխնիկան առանձնանում էին իրենց յուրահատկությամբ: Ու չնայած նա 24 տարեկանում հեռացավ կյանքից, այնուամենայնիվ նա իր հրաշալի կատարումներով շարունակում է մնալ աշխարհի լավագույն կիթառահարների ցանկում:
Լավագույն գործերից են` «Statesboro Blues» «Whipping Post» «Blue Sky»»
8 Էդի Վaն Հելեն (Eddie Van Halen)
(Հունվար 26, 1955)

Էդի Վaն Հելեն «Van Halen» ծանր-ռոք խմբի համահիմնադիրներից է: Նա համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ կիթառահարներից մեկը: Նրա կիթաքռից երբեմն հարմոնիկայի երանգներ են զգացվում կիթառը նվագելու իր յուրահատուկ կարողության շնորհիվ: Նրա ստեղծագործություննները ինչպես և Ջիմի Հենդրիքսի ստեղծագործությունները նվագել կարելի է, սակայն երբեք չի ստացվում ստանալ այն հոգին ու այն նրբությունները, որոնք երաժիշտները կարողանում էին ստանալ իրենց կատարումներում:
Լավագույն գործերից են` "Eruption," "Ain`t Talking `Bout Love," "Hot for Teacher"
7 Չակ Բերրի (Chuck Berry)
(Հոկտեմբեր 18, 1926)

Չակ Բերրիին կարելի է համարել ռոքնռոլի հիմնադրներից մեկը: Նրա ստեղծագործություններում հնչում են բլուզի ռիթմեր, որոնք էլ նրա ոճն այդքան յուրահատուկ ու առանձնացող են դարձնոնւմ: Դեռ դեռահաս տարիքում Բերրին նվագում էր ջազ բենդի հետ Ջո Ջոնսի ու Ջեք Թիգարդենի հետ: Ջոն Լենոնն ասել է, թե եթե ռոքնրոլին ուրիշ ձև պետք լիներ անվանել, ապա կարելի էր կոչել «Չաք Բերի»:
Լավագույն գործերից են` "Johnny B. Goode," "Maybellene," "Roll Over Beethoven"
6 Բի Բի Քինգ (B.B. King)
(Սեպտեմբեր 16, 1925)

Բի Բի Քինգի բլուզային կատարումների լսելիս թվում է, թե նրա կիթառը երգում է: Նրա նվագելու տեխնիկան ու ոճը բազմաթիվ կիթառահարների համար օրինակ են եղել, ինչպես օրինակ` Էրիկ Կլեպտոնի, Ջորջ Հարիսոնի, Ջիմմի Փեյջի ու Ջեֆ Բեքի համար: Քինգն իր ստեղծագործություններում միախառնում էր բլուզը, Ջազը, մեյնսթրիմ փոփը, ջամփը, սուինգը ու դրանցից յուրօրինակ ոճ ստանում:
Լավագույն գործերից են` "3 O`Clock Blues," "The Thrill Is Gone," "Sweet Little Angel"
5 ՋեՖ Բեք (Jeff Beck)
(24 հունիս 1944)

ՋեՖ Բեքի կատարուները լսելիս կարելի է միանգամից ճանաչել նրա ձեռագիրը: Ջեֆը այն երեք կիթառիստներից մեկն է, ով նվագել է «The Yardbirds» խմբի հետ (մյուս երկուսը` Էրիկ Կլեպտոնը և Ջիմմի Փեյջը): Նրա կատարումներում կարելի լսել բլուզ ռոքի, ծանր մետալի, ջազ ֆյուժնի հնչյուններ: 1975թ.ին ու 1976թ.ին Ջեֆը սոլո կատարումների երկու ալբոմներ է թողարկել, որոնք ժամանակին ամենասիրված հիթերից էին համարվում:
Լավագույն գործերից են` "Beck`s Bolero," "Freeway Jam," "A Day in the Life," "I Ain`t Superstitious," "Heart Full of Soul"
4 Քիթ Ռիչարդս (Keith Richards)
(8 դեկտեմբեր1943)

Քիթ Ռիչարդսը «Rolling Stones» ռոք խմբի հիմնադիրն է: Տաղանդավոր այս երաժիշտը բազմաթիվ հիթային երգերի հեղինակ է: Նա մեծ վարպետությամբ է տիրապետում կիթառին և ունի իր ուրույն ոճը, որը ոչ ոքի թվում է չի հաջողվի կրկնօրինակել:
Լավագույն գործերից են` «(I Can`t Get No) Satisfaction» «Gimme Shelter»
3 Ջիմմի Փեյջ (Jimmy Page)
(9 հունվար 1944)

Ջիմմի Փեյջը «Led Zeppelin» ռոք խմբի երգահան, կիթառահարն է: Նա հրաշալի ճաշակ ունի ու նվագելու առանձնահատուկ տեխնիկա, որով նա ուղղակի փայլում է: Հատկապես «Heartbreaker» ստեղծագործության մեջ նրա սոլոն ուղղակի ցնցող է: Նրա կատարումները ունկնդրին տեղափոխում են մի ուրիշ աշխարհ:
Լավագույն գործերից են` "Dazed and Confused," "Heartbreaker," "Kashmir"
2 Էրկ Կլեպտոն (Eric Clapton)
(30 մարտ1945)

Շատ երաժիշտներ են տարված Էրկ Կլեպտոնի ոճով: Նրա կատարումներում ինչ-որ պարզություն կա, որը գերում է ունկդրին: Նրա սոլոները մեղեդային են ու հիշվող: Հաճախ Կլեպտոնին համարում են բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կիթառահարներից մեկը: Նա նվագել է «Yardbirds», «Bluesbreakers», «Cream» խմբերում: Կլեպտոնը Գրեմմիի 17 մրցանակների է արժանացել:
Լավագույն գործերից են` "Bell Bottom Blues," "Crossroads," "White Room"
1 Ջիմի Հենդրիքս (Jimi Hendrix)
(Նոյեմբեր 27, 1942 – սեպտեմբեր 18, 1970)

Ջիմի Հենդրիքսը կոտրել է ռոք երաժշտության մասին բոլորի կարծրատիպերը: Նա կիթառի անհավանական հնարքների է տիրապետել ու առանձնանում իր յուրահատուկ ոճով: Նա համարվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ էլեկտրական կիթառահարը: 50-ականներին Հենդրիքսը տարված էր ռոքնրոլի այնպիսի երաժիտերի ստեղծագործություններով ինչպիսք Ելվիս Պրեսլին է, Լիթլ Ռիչարդն ու Չաք Բերին: Իր կարիերայի սկզբում նրա վրա մեծ ազդեցություն են թողել Մադի Ուոթերզը, Բի Բի Քինգն ու Ջեյմս Էլմորը:
Լավագույն գործերից են` «Purple Haze» «Foxy Lady» «The Star-Spangled Banner» «Hey Joe»



