Սա մեր հանրային տրանսպորտի պատկերն է, որը բնութագրում է որակն ու քաղաքացու անվտանգությունը: Հասկանալի է, որ ուզում ես ուղեվարձի գինը 1000 դրամ սարքի, եթե վարորդը հորթ է ու թաղի խուժան, ինքը չի դառնալու էլեգանտ ջենթլմեն:
Երբ Տարոնը ելույթով հանդես եկավ տրանսպորտի թանկացման հրամանը կասեցնելու վերաբերյալ, նա հայատարարեց, որ առաջիկա ամիսներին տրանսպորտի աշխատանքը կբարելավվի ու լուրջ քայլեր կձեռնարկվեն, նոր միայն կարելի կլինի խոսել թանկացման մասին, մինչդեռ տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը:
Եվ պետք չէ խաբնվել, թե սա եզակի դեպք է. ուղղակի այս մի դեպքը նկարել են, իսկ տրանսպորտում լկտիությունն ու ապօրինությունը համատարած բնույթի են, այնպես որ, անձամբ ես չեմ հավատում քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետի խոստումներին, թե թանկացնելուց հետո ամեն ինչ կփոխվի: Կփոխվի միայն իմ ծախսերի քանակը, բայց ոչ մատուցված ծառայություններից որակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել