1.Ֆեմինիզմ-Կանայք և տղամարդիկ հավասար են, բայց ամանները պետք է լվանա տղամարդը:
2. Կրոնապետություն-Եթե չես լվանում ամանները փարանջա հագած, ապա քեզ քարերով սպանում են, իսկ քո հոգին գնում է դժոխք:
3. Դեմոկրատիա-Ընտանեկան ժողովում քվեարկում են, որ անհրաժեշտ է լվանալ ամանները:
4. Հայկական դեմոկրատիա-Ընտանիքի ղեկավարը երբեք չի լվանում ամանները, քանի որ քվեարկության արդյունքներով ընտանիքի անդամների 125%-ը կողմ են քվեարկել դրան:
5. Անարխիզմ- ամեն մեկը լվանում է իր ամանը, բայց եթե մեկը ստիպում է, որ իրա ամանը լավանան, նրան պայթեցնում են:
6. Տրանսհումանիզմ-Ամանները լվանում է աման լվացող մեքենան:
7. Կոմունիզմ- Կարող ես լվանալ այնքան աման ինչքան կարող ես, կարող ես օգտագործել այնքան մաքուր աման, որքան ուզում ես: Ամեն դեպքում ընտանիքի ղեկավարը ամանները չի լվանում:
8. Տեխնոկրատիա-Երբ և որքան աման պետք է լվացվի, որոշում է աման լվալու ամենալավ փորձագետը: Ամաններ լվանալու արդյունավետության բարձրացման համար պարբերաբար իրականացվում են սոցիոլոգիական, բակտերիոլոգիական հետազոտություններ:
9. Լիբերալիզմ-Սա քո ամանն է: Դու կարող ես այն լվալ, երբ ուզում ես: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ պետք է անես ամանի հետ: Բոլորը թքած ունեն, թե դու ինչ ես անում քո ամանների հետ, բայց դու իրավունք ունես խոսել այդ մասին:
10. Պրիմիտիվիզմ-Ամանների լավանալը մարդկության հիմնական հիմնախնդիրն է: Սնունդը պետք է ուտել միայն ձեռքերով:
11. Ֆաշիզմ-Մաքուր ամանները ավելի կարևոր են, քան քո կյանքը: Մեր հարևանները ունեն կեղտոտ ամաններ, այդ իսկ պատճառով պետք է նրանց բոլորին սպանել: Եթե դու չլվաս ընտանիքի ղեկավարի ամանները, քեզ կոչնչացնեն:
12. Կապիտալիզմ-Փոքր եղբայրը միշտ լվանում է մեծ եղբոր ամանները, փոխարենը մեծ եղբայրը թողնում է, որ փոքրը քշի իր հեծոն: Փոքր եղբայրը հավատում է` եթե լավ լվանա ամանները` մի օր էլ ինքը կունենա հեծանիվ:
13. Պացիֆիզմ-Ամանների կոտրվելը վատ է:
14. Հակասեմիտիզմ-Ամանները կեղտոտում են հրեաները:
15. Հակագլոբալիզմ-Համաշխարհային կառավարությունը ուզում է ոչնչացնել ընտանիքի ավանդույթները, դրա համար էլ մեզ ներշնչում է ամաններ լվանալու կեղծ մշակույթը:
16. Միապետություն-Ընտանիքի ղեկավարը չպիտի լվանա ամանները, քանի որ նրա հայրը և պապը երբեք չեն լվացել ամաններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10202438490422238?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել