Outlook-EmailԳրառման առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Յուրաքանչյուր նամակ ավելի հնչեղ է, եթե դիմում ենք անունով`

- Հարգելի  Գործընկեր

- Հարգելի Աննա

Եթե մենք օգտագործում ենք հարգելի Գործընկեր, ապա այս նամակը չունի կոնկրետ թիրախ ու հասցե, ով ցանկանա, կարող է կարդալ: Օրինակ, կարող է քարտուղարուհին բացի նամակը, կարդա, տեսնի, որ կոնկրետ հասցեատեր չունի, այդպես էլ փակի ու նամակը մնա չկարդացված: Իսկ եթե կոնկրետ հասցեագրված է Գարիկին, ապա ես դեռ չեմ տեսել մի աշխատացի, ով մի բաժնից մյուսին չասի, որ նամակ եք ստացել` «ֆորվարդ» եմ անում: Այսինքն, ուղարկելուց առաջ կոնկրետ իմացեք, թե ում եք ուղարկում և հավանակությունը կմեծանա, որ նամակը կընթերցվի և կունենաք պատասխան:

6. Հաջորդ մասը, որը ցանկանում եմ ներկայացնել, դա նամակում ներկայանալու ձևն է:

Հիշեք, որ առաջին դեմք, եզակի և հոգնակի թվերը` ես, մենք, ավելի վստահություն է ներշնչում, քան ընկերության անվանումը: Օրինակ`

- Հարգելի Կարեն

«Հիքս» ընկերությունն իրականացնելու է պրեզենտացիա և որպես Հայաստանի խոշորագույն ներմուծող ընկերության ղեկավար, հրավիրում է Ձեզ մասնակցել մեր կողմից կազմակերպված գործարարների երեկույթին:

- Հարգելի Կարեն

Իմ անունը Հասմիկ է, ով իրականացնում է «Հիքս» ընկերության PR արշավը: Որպես Հայաստանի խոշորագույն ներմուծող ընկերության ղեկավար, հրավիրում եմ Ձեզ մասնակցելու մեր կողմից կազմակերպված գործարարների երեկույթին:

Առաջին մասում անորոշություն է, մեծ ընկերության ղեկավարն անգամ չգիտի, թե ում հետ է կոնտակտ ապահովելու, դրա համար անվան կողմից հրավերը նախ վստահություն է ներշնչում, երկրորդ` կարևորություն է տալիս, քանի որ անհատապես են նամակ ուղարկել  և երրորդ` ղեկավարը գիտի, որ հետաքրքրության դեպքում ում հետ է կապ հաստատելու և հանդիպելու գործարար երեկույթին:

7. Որքան հնարավոր է հասցեատիրոջն ուղղորդեք դեպի Ձեր կարծիքը: Մարդկանց մեծ մասը, ընտրության առաջ կանգնելով, միշտ էլ հակված է մասնագետի կարծիքին, ուստի առաջարկում եմ օգտագործել այն: Նամակի մեջ կիրառեք նման արտահայտություններ`

- Որպես այս ոլորտում երեք տարի աշխատող մասնագետ, խորհուրդ եմ տալիս, որ …

- Իմ մասնագիտական փորձը ցույց է տվել, որ ամենաշահավետ տարբերակը …

Հիշեք, որ շատերն ուշադրություն են դարձնում մեծամասնության քայլերին`

- Մեզ են վստահում շուկայի առաջատար խաղորդները, որոնցից են` Օռանժը, Վիվա-Սելը,  Բիլայնը և նմանատիպ խոշոր ընկերություններ:

- Մեզ են վստահում արտասահմանյան այնպիսի բրենդներ, որոնցից են… ու թվարկում ենք

8. Շատ մեծ կարևորություն եմ տալիս նաև շահերի ներկայացման մասին, այսինքն` թե համագործակցությունը, կամ նոր առաջարկն ինչ կտա դիմացինիս, դրա համար ավելի լավ կլինի նամակագրության մեջ օգտագործել այս ձևը`

Համագործակցելով մեզ հետ, Դուք կունենաք `

1.
2.
3.

Ու կետերով նշեք, թե ինչ կստանա ընկերությունը համագործակցության ընթացքում: Պարտադիր կետերով ու իրար տակ: 

9. Գոյություն ունեն նաև բառեր, որոնք պարտադիր են գործնական նամակներում, ահա դրանցից մի քանիսը կներկայացնեմ`

  • Այս ամենը Ձեզ թույլ կտա …
  • Այսինքն Դուք կարող եք …
  • Այսինքն Դուք ստանում եք …
  • Այսպիսով Դուք խնայում եք …

Այս բառերը փակում են այսպես ասած շահերի մասը և ընդհանրացնում ողջ շահը մի նախադասության մեջ:

10. Բացի այս ամենը, գոյություն ունեն նաև որոշ նախադասություններ, որոնք կիրառվում են պատասխան նամակն արագացնելու համար: Ահա մի քանի օրինակներ`

  • Ես սպասում եմ Ձեր վերջնական որոշմանը, որպեսզի կարգավորեմ պայմանագրի փաստաթղթերը:
  • Գրեք, թե կոնկրետ որ տարբերակն է Ձեզ համար ավելի նախընտրելի:

Այս վերջին նախադասությունն իմ հաղթաթուղթերից մեկն է, երբ ուղղակի ընտրության առաջ եք կանգնեցնում, բայց արդյունքում միևնույնն է շահում եք Դուք: Նման մեթոդներ շատ կան, բայց կսահմանափակվեմ այս օրինակներով:

11. Հաջորդ ստանդարտը, որը ցանկանում եմ ներկայացնել, նամակի ավարտն է: Հիշեք, որ նամակի ավարտին ցանկալի է փակցնել էմոցիոնալ և դրական մթնոլորտ ստեղծող բառեր, որպեսզի նամակ ստացողը կրկին ցանկանա Ձեզ հետ շփվել`

- Եթե հարցեր առաջանան, ապա զանգահարեք:

Եթե դիմացը շաբաթ-կիրակի է, ապա ցանկալի է նաև վերջում ավելացնել` Ցանկանում եմ հաճելի հանգստյան օրեր, որն ավելի անմիջական շփման պարագայում է կիրառվում: Իսկ անգլերենով ես կիրառում էի հետևյալ նախադասությունը, որին գրեթե մշտապես պատասխան էի ստանում` Your kindly reply will be appreciated:

12. Վերջում արդեն նշվում է հետադարձ կապի բաժինը, որն իր մեջ պետք է ներառի`

Շնորհակալություն

Հարգանքով

Երբեք մի նշեք Ձեր անունը կրճատ, քանի որ դիմացինը պետք է իմանա, թե հստակ ում հետ է խոսում: Օրինակ` ոչ թե Վ. Սիմոնյան, այլ Վահան Սիմոնյան: Սկզբում միշտ նշեք անունը, հետո ազգանունը: Այնուհետև նշեք պաշտոնը,  ընկերության անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. հասցեն, սկայպը և այլն` արդեն կախված, թե Ձեր ընկերությունում ինչ հերթականությամբ է այն կատարվում: Առավելագույնը 5-7 տող:

Իսկ վերջում հիշեք, որ  ով սկսել է զրույցը, նա էլ պետք է ավարտի:

Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել