1in.am-ը գրում է.

Ներռուսական որոշումը՝ հակահրթիռային պաշտպանության խնդրի քննարկման միջգերատեսչական կազմակերպության վերաբերյալ, ոչ մի կերպ չի ազդի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ՀՀՊ հարցերով երկխոսության վրա: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: 

«Մենք նատօա-ռուսական կառույցներ ունենք, որոնց վրա ոչ մի կերպ չի ազդում միջգերատեսչական կառույցների վերաբերյալ ներքին ռուսական որոշումը: Դա հենց ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդն է: Ես սպասում եմ, որ հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ երկխոսությունը կշարունակվի այդ շրջանակներում»,- ասել է նա մամլո ասուլիսում:

Նա նաև նշել է, որ Լեհաստանում և Մերձբալթիկայում ընթացող ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, և Հյուսիսատլանտյան դաշինքն այդ հարցում ոչինչ չի թաքցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել