Նախարար. Համոզված եմ, որ GIZ-ի հետ համագործակցությունն այսուհետ ևս արդյունավետ կլինիPanorama.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարման» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին, հայտնում են նախարարությունից:

«GIZ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը ողջունելի են և համոզված եմ, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ասել է նախարարը:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Հարավային Կովկաս» ծրագրի երկրորդ փուլը` «Անտառների կայուն կառավարում» և «Ինտեգրված ագրոբազմազանության կառավարում» ուղղություններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել