«Սամվել Ալեքսանյանը հոր և որդու լարում է իրար դեմ»․ բախում Մաշտոցի պուրակում (տեսանյութ)1in.am-ը գրում է.

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր, ի պաշտպանություն «Ծածկած շուկայի», հերթական բողոքի ակցիան և երթն անցկացրեց: 

Նախաձեռնության անդամները ճանապարհին թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին՝ հորդորելով բոյկոտել «Երևան սիթի» սուպերմարկետները և առևտուր անել միայն փոքր և միջին խանութներից:

Սայաթ Նովա 10 հասցեում նրանք հանդիպեցին այսօր առավոտից բողոքի ակցիա անցկացնող բնակիչներին: Ակտիվստները կիսեցին նրանց մտահոգությունը և վստահեցրին, որ կպայքարեն իրենց հետ միասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել