Esem.am-ը գրում է.

Օրերս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը սոցցանցային իր հետևորդներին ներկայացրեց լուսանկար` մակագրելով, որ սանրվածքի հեղինակը վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանն է:

Ժամանակին ESem.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր Լիլիթի և Անիի հնարավոր կոնֆլիկտի մասին, որից հետո նրանք այլևս չէին համագործակցում: Այս առթիվ կրկին խոսեցինք ոճաբանի հետ: «Այո, երևի մոտ երկու տարվա դադարից հետո նորից համագործակցում ենք Լիլիթի հետ: Թե ինչի շրջանակներում ենք համագործակցել, երգչուհին առաջիկայում կտեղեկացնի»,-ասաց Անին:

Անդրադառնալով իր և Լիլիթի հավանական կոնֆլիկտին, որից հետո նրանք չէին համագործակցում, ոճաբանն ասաց. «Լիլիթի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել, պարզապես որոշ ժամանակ չէինք համագործակցում: Ես ստեղծագործող մարդ եմ և իմ աշխատանքն եմ անում: Պետք է ասեմ, որ իրենք էլ շատ աշխատասեր մարդիկ են. իրենց երկրպագուների համար ամեն ինչ իդեալական են անում` հաշվի չառնելով նույնիսկ հոգնածություն կամ մեկ այլ բան: Նաև շատ ներդրումներ են անում, ինչը կարևոր է արտիստի, բեմի մարդու համար: Կարծում եմ` արտիստը բեմում պետք է անթերի լինի»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անին հրապարակել էր իր աշխատանքների կրկնօրինակումների լուսանկարներ, որոնցում գերակշռում էր Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկաների թիվը: Այս մասին ևս խոսեցինք Անիի հետ: «Ուզում եմ ասել, որ այդտեղ թյուրիմացություն է եղել. ես Լիլիթ Հովհաննիսյանի անունը նույնիսկ չեմ էլ տվել: Պարզապես հրապարակել եմ կրկնօրինակված սանրվածքներով լուսանկարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել