Esem.am-ը գրում է.
Վերջին շրջանում մեր ընթերցողներից տասնյակից ավելի նամակներ ենք ստացել, որոնցում մեզ խնդրում են ճշտել Շուշաննա Թովմասյանն այժմ ի՞նչ հարաբերություններ ունի շփում նախկին խաղընկերների` Նառա Դիլանյանի և Սարգիս Թաշչյանի հետ: Ըստ այդ նամակների` Շուշաննան կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ և այլևս շփում չունեն` չնայած ժամանակին շատ մտերիմ են եղել: Շուշաննային և Նառային միասին տեսել են անգամ առևտրի կենտրոններից մեկում:

Ըստ Շուշաննայի` նորմալ հարաբերություններ ունի Նառայի և Սարգսի հետ: «Այն ժամանակ գրեթե ամեն օր միասին էինք նկարահանվում, հետևաբար շատ ջերմ հարաբերություններ ունեինք: Նկարահանումներից հետո յուրաքանչյուրս իր գործին է անցել և չենք հանդիպել,- ասաց Շուշաննան և հավելեց, որ վերջերս Նառան նկարահանվել է «Տնփեսայում»: -Նառայի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք»: Դերասանուհին հերքեց լուրերը, թե սերիալի ավարտից հետո անձնակազմից որևէ մեկի հետ շփում չունի: Նա ասաց, որ կան մարդիկ, ում հետ շարունակում է շփվել, սակայն չբացահայտեց, թե ում:
ESem.am-ն անդրադարձել էր, որ Շուշաննա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տարեդարձի կապակցությամբ շնորհավորել էր Միհրան Ծառուկյանին, ինչը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր դարձել: Ընթերցողների կարծիքով Շուշաննան կարող էր շնորհավորել նաև Սարգիս Թաշչյանին` տարեդարձի ու Նառա Դիլանյանին` հարսանիքի կապակցությամբ: «Այն, թե ես ում կշնորհավորեմ, շատ անձնական է: Իմ իրավունքն է շնորհավորել կամ չշնորհավորել այս կամ այն մարդուն»,- ասաց Շուշաննան և հավելեց, որ Նառայի հարսանիքին ներկա չի եղել, քանի որ հրավեր չի ստացել:

Նառան ևս նշեց, որ ինքն ու Շուշաննան որևէ կոնֆլիկտ չեն ունեցել, սակայն նա շնորհավորանք չի ստացել ամուսնության կապակցությամբ: «Նախկինում էլ նորմալ հարաբերություններ ենք ունեցել: Ես բոլորի հետ էլ շատ լավ, ջերմ եմ եղել: Ուղղակի տարբերությունն այն էր, որ մեր տանն էինք նկարահանում ու ամեն օր տեսնում էինք իրար: Երբ նկարահանումը վերջանում էր, իհարկե, մնում էր մեր տանը կամ երբ այլ տեղում էինք նկարահանման լինում, բանականաբար, ինչ-որ տեղ գնալիս, Շուշաննան էլ էր մեզ միանում: Հիմա միայն մի քանիսի հետ եմ մտերիմ, ամենաշատը` Սարգսի հետ, քանի որ նա մեր հարևանն է և շատ մտերիմ ենք, միասին ենք մեծացել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ