Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում 2014-ի բյուջեի նախագծի քննարկումն այսօր ավարտվեց։ Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ամեն կերպ փորձում էր պատգամավորներին թույլ չտալ, որպեսզի գերատեսչությունների ղեկավարներին հարցեր ուղղեին, իսկ վերջիններից էլ պահանջում հակիրճ պատասխանել։
Նա ընդհանրապես թույլ չտվեց խոսել Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանին, ովքեր էլ իրենց հերթին գոհ հեռացան։
Ռոբերտ Նազարյանից երբ լրագրողները փորձեցին մի քանի հարցի պատասխան ստանալ, վերջինս հրաժարվեց խոսել՝ նշելով, թե այսօր շատ է խոսել։
Մինչ այդ, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանին նույնպես Վարդան Այվազյանն ընդհատեց և խնդրեց հարցերի ընթացքում իր ասելիքն ասել, իսկ պատգամավորները պարզվեց հարց չունեին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ