1in.am-ը գրում է.

Այսօր Սիրիայի Հոմս քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել շուրջ 40 մարդ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ԶԼՄ-ներին:

SANA գործակալության տվյալներով՝ Էլ-Թաբիթիա բնակավայրի մոտ պայթել է ականապատ ավտոմեքենա: Զոհվածների թվում է երեք երեխա: Մոտակա տները զգալիորեն վնասվել են:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում 2011թ. մարտից շարունակվող զինված հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել