Առաջին մասը ընթերցեք այստեղ:
5 Երկնաքար-բրածոն Շրի Լանկայում

Շրի Լանկայում հայտնաբերված երկնաքարային բրածոն ուսումնասիրելով` գիտանականները եզրակացրեցին, որ գտածոն ավելին էր, քան ուղղակի տիեզերքից ընկած քար: Հետազոտողները պնդում են, որ նախորդ տարի հայտնաբերված երկնաքարը ոչ թե սովորական քար է, այլ այլմոլորակային օրգանիզմների բրածոներից կազմված երկնային մարմին: Երկու առանձին հետազոտություններ ցույց են տվել, որ բրածոն երկրային ծագում չունի:
Պրոֆեսոր Չանդրա Ուիքրամեսինգը, ով գլխավորում է հետազոտությունը, նշել է, որ առաջին ուսումնասիրությունները հաստատել են պանսպերմիայի տեսությունը (տեսություն, ըստ որի տիեզերքում ամենուր կյանք կա, որը տարածվում է երկնաքարերի ու տիեզերական այլ պինդ մարմինների միջոցով): Այնուամենայնիվ, շատերը չեն համաձայնում նրա հետ` ասելով, թե նա ուղղակի պանսպերմայի տեսության հետևորդ է, ով ամեն տեսակ գտածոները տիեզերական այլմոլորակային կյանքի հետ է կապում: Հետաքրքիրն այն է, որ բրածոյի մեջ կան նաև այնպիսի ջրային օրգանիզմներ, որոնք կարելի է գտնել Երկրի վրա, ինչը կարող է նշանակել, որ այդ գտածո օբյեկտը վերաձևավորվել է հենց Երկրի վրա:
4 «Շումերների Հաղթանակը» Նկարահյուս գործվածքը

«Շումերների հաղթանակը» անունով հայտնի նկարազարդ գործվածքը ստեղծվել է Բրուգեսում` մոտավորապես 1538թ.ին: Այժմ այն գտնվում է Նեյրիշեսի ազգային թանգարանում:
«Շումերների հաղթանակի» շուրջ բազմաթիվ առեղծվածային տեսություններ կան, քանի որ դրա վրա պարզորոշ գործված են թռչող ՉԹՕ-ների պատկերներ: Չնայած պատկերների առկայությունը շփոթեցնում է, սակայն շատերը կարծում են, որ դրանք ուղղակի պատկերվել են որպես աստվածային նշանների խորհրդանիշներ: Սակայն այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչու պետք է աստվածային խորհրդանիշները 16-րդ դարում պատկերվեին այս տեսակ թռչող օբյեկտների տեսքով:
3 Հաղորդության փառաբանությունը

Իտալացի նկարիչ Վենտուրա Սալիմբենիի կտավները թերևս ամենաառեղծվայինն են պատմության մեջ: 16-րդ դարի «Հաղորդության փառաբանությունը» գեղանկարը երեք մասից բաղկացած աշխատանք է: Ներքևի երկու մասերն ավելի նորմալ տեսք ունեն. դրանց վրա պատկերված է կրոնական տարբեր կերպարներ ու զոհասեղան: Իսկ վերևի մասում պատկերված է Սուրբ Երրորդությունը` Հայրը, Որդին ու աղավնին, որը խորհրդանշում է Սուրբ Հոգին, իսկ նրանց ձեռքում ինչ-որ բան կա, որը շատ նման է երկնային արբանյակի: Այն մեծ շրջանաձև օբյեկտ է, մետաղական շրջանակով, ալեհավաքներով ու տարօրինակ լույսերով:
Իրականում այն իսկապես շատ նման է հին Սպուտնիկ արհեստական արբանյակին:
Չնայած այս կտավը շատերի համար այլմոլորակային կյանքի ու միգուցե նաև ժամանակի մեջ ճանապարհորդության փաստերի ապացույց է հանդիսանում, սակայն մասնագետները պնդում են, որ իրականում պատկերված օբյեկտը Սֆերա Մունդին է` գլոբուսի նման պատկեր, որը կրոնական արվեստում խորհրդանշում է տիեզերքը: Ըստ մասնագետների, արբանյակի վրայի տարօրինակ լույսերը Արեգակն ու Լուսինն են, իսկ դրանց վրայի ալեհավաքների տեսք ունեցող պատկերն իրականում, գավազաններ են, որոնք խորհրդանշում են Հոր ու Որդու իշխանությունը:
2 Մեքսիկայի կառավարության Մայաների գտածոներ

2012թ.ին Մեքսիկայի կառավարությունը մայաների քաղաքակրթությանը պատկանող բազմաթիվ գտածոներ ներկայացրեց հանրությանը, որոնք ավելի քան 80 տարի գաղտնի էին պահվում: Բոլոր այս գտածոները պեղվել են Կալակմուր բուրգի տակ գտնվող մեկ այլ բուրգի միջից, որը գտնվում էր մայաների ամենահզոր քաղաքներից մեկի տարածքում: Պեղումների ու գտածոների մասին Մեքսիկայի կառավարության կողմից հաստատված վավերագրական ֆիլմ է նկարահանվել Ռաուլ Ջուլիա-Լեվիի կողմից: Գտածոների մեծ մասի վրա ՉԹՕ-ների ու այլմոլորակայինների պատկերներ կան փորագրված: Այս պատմության մեջ, սակայն, որոշ տարօրինակ փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ հնարավոր է մայաների քաղաքակրթությանը պատկանող բոլոր այս իրերն իրականում կեղծ են: Անճշտությունները կախված են հենց ֆիլմի հեղինակի անվան հետ, նշվում է Ռոլ Ջուլիա-Լեվին անունը, սակայն մի կին պնդում է, թե այդ մարդն իրականում Սալվադոր Ալբա Ֆուետեսն է, ով օգտագործում է իր մահացած ամուսնու անունը: Բացի այդ, ֆիլմի նկարահանումները դադարեցվել են ու կիսատ թողնվել:
Միգուցե իրականում ամբողջ այս պատմությունը հորինվածք է եղել և այդ պատճառով ամեն ինչ ձախողվել է:
1 Բեթսերի առեղծվածային գունդը

Երբ Բեթսերի ընտանիքը փորձում էր հասկանալ, թե որտեղից էր այն առեղծվածային կրակը, որը ոչնչացրել էր նրանց 356 123.365 մ2 ծառածածկ տարածքը, նրանք տարօրինակ մի բան հայտնաբերեցին: Նրանք 20 սմ տրամագծով մի շրջանաձև օբյեկտ գտան, որն ամբողջովին փափուկ էր, բացի դրա վրա գտնվող եռանկյունու տեսք ունեցող սիմվոլից: Սկզբում նրանք կարծեցին, թե դա կարող էր NASA-ի (ԱՄՆ ավիացիայի և տիեզերական ուսումնասիրություններ գործակալությունը) սարքերից լինել կամ էլ սովետական հետախուզական արբանյակ: Պահի ազդեցությամբ, նրանք ուղղակի որոշեցին այն իրենց հետ վերցնել: Երկու շաբաթ անց ընտանիքում գտնվող տղան կիթառ էր նվագում նույն սենյակում, որտեղ որ գտնվում էր արբանյականման գունդը: Հանկարծակի օբյեկտը սկսել է արձագանքել կիթառի արձակած ձայներին ու սրտխփոցի ձայնի պես ձայն արձակել, որը խիստ գրգռել է շանը: Շուտով նրանք նկատեցին, որ այս տարօրիանկ օբյեկտն այլ գործառույթներ էլ ունի: Այն կարողանում էր շարժվել, փոխել ուղղությունն ու կանգնել ու, ի վերջո, վերադառնալ այն մարդու մոտ, ով այն գլորել էր: Թվում էր, թե այն արևային էներգիա էր կլանում, քանի որ արևային օրերին այն ավելի ակտիվ էր:
Երբեմն այն վիբրացիաներ էր արձակում, կարծես թե ինչ-որ մեկն այն կառավարելիս լիներ: Այն ոչ մի կերպ հնարավոր չէր ջարդել. այն վայր չէր ընկնում ու նույնիսկ կարողանում էր խուսափել գրավիատացիոն էներգիայի օրենքներից` կարծես ինչ-որ բան պաշտպանելով դրա ներսում:
Լրատվական միջոցները հրապարակում էին այս առեղծվածային գնդի ու դրա կատարած հնարքներին ականատես եղողների պատմություները: Նույնիսկ գիտնականներն ու ռազմական մասնագետներն էին ապշած, չնայած Բեթսերը գունդը չէր տրամադրում ավելի մանրամասն հետազոտությունների համար:
Շուտով ինչ-որ բան տեղի ունեցավ գնդի հետ, ու այն սկսեց պոլտերգեյստի նման իրեն պահել` դռները սկսում էին շարժվել ու իրենք իրենց փակվել, գիշերները տարօրինակ երաժշության ձայներ էին լսվում տանը: Ընտանիքը որոշեց ի վերջո հասկանալ, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում այդ գունդը: Նավատորմայիներն այն ուսումնասիրելուց հետո նշեցին, թե դա ուղղակի սովորական չժանգոտվող պողպատե գունդ է:
Մինչ այսօր էլ ոչ ոք չի կարողանում հստակորեն նշել, թե ինչ է իրենից ներկայացնում այլմոլորակային ծագման այդ գունդը: Վարկածներից մեկի համաձայն այդ գունդը պատկանել է Ջեյմս Դուրլինգ-Ջոնսին, ով գնդի գտնվելուց երեք տարի առաջ այդ տարածքով իր մեքենայով անցել ու վթարի է ենթարկվել: Մեքենայում բազմաթիվ բեռնված գնդերը, որոնք նա տեղափոխում էր արձան պատրաստելու համար, գլորվում ու ընկնում են մեքենայից: Շատերը նշում են, թե գտնված գունդը, շատ նման լինելով Ջոնսի գնդերին, հենց դրանցից մեկն է: Սակայն, նույնիսկ եթե դա այդպես է, այն չի բացատրում գնդի տարօրինակ պահվածքը:



