Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը որոշել է նկարել նախագահ եղած ժամանակ 19 երկրների իր գործընկերներին: Այս մասին տեղեկացնու մէ The New York Times-ը:
Դիմանկարների շարքը սկսվելու է Անգելա Մարկելից, ով 2005 թվականից Գերմանիայի կանցլրեն է: Դեռեւս հայտնի չէ, սակայն, թե ովքեր են լինելու մյուս ղեկավարները, ովքեր հայտնվելու են Բուշի «վրձնի տակ»:
Ջորջ Բուշը նկարչությամբ սկսել է զբաղվեց 2009 թվականին պաշտոնը թողնելուց հետո: Վերջին շրջանում նա հիմնականում շներ եւ կատուներ էր նկարում:
Ի դեպ, ԱՄՆ նախագահների շարքում կրտսեր Բուշը միակ նկարիչը չէ: 18-րդ նախագահ Ուլիսես Գրանտը երիտասարդ տարիներին նույնպես նկարել է, 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը հասցրել է 250 կտավ ստեղծել, իսկ 39-րդ նախագահ Ջիմի Կարտերը նկարչության շնորհիվ մեծ գումարներ է հավաքել բարեգործության համար: 2012 թ. նրա կտավն աճուրդում վաճառվել է 250 հազար դոլարով: