1in.am-ը գրում է.

Սիրիայում պոլիոմելիտի բռնկման պատճառը Պակիստանից եկած ջիհադիստներն են: Ինչպես հաղորդում է Assoaciated Press-ը, այս մասին հայտարարել է երկրի սոցիալական քաղաքականության նախարար Քինդահ Ալ-Շամաթը:

Նա նշել է, որ կառավարությունը սկսում է պատվաստումներ՝ «Սիրիայում բոլոր երեխաներին պաշտպանելու համար»: Միևնույն ժամանակ նախարարը չի հստակեցրել, թե պատվաստումներն ինչպես կիրականացվեն այն տարածքներում, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ, որտեղ էլ գտնվում է վարակի օջախը:

Սունի ապստամբներին, որոնք Սիրիայում կռվում են Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ, միացել են հազարավոր արտասահմանցի գրոհայիններ: Նրանց թվում են նաև իսլամիստներ Պակիստանից: 

Օրերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լաբորատոր անալիզների միջոցով հաստատել է Սիրիայում պոլիոմելիտի համաճարակի մասին ենթադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել