ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿ ՁՄԵՌ ՊԱՊ ԿԱՐ, Սանտա Կլաուս չունեինք, ու նրա ամենասիրած հանելուկներից մեկը, որ երեխաներին միշտ հարցնում է սա էր`
Պապը սարքեց մի կամուրջ` ո՛չ մեխ ուներ, ո՛չ էլ մուրճ...ո՞րն է պատասխանը երեխաներ,–վերջում ժպտալով հարցնում էր կարմրաթուշ բարի պապիկը ու մենք խմբով պատասխանում էինք «սառու՜յց»: 
Հիշելով այդ բարի ժամանակներ` որոշեցի տղայիս էլ այդ հարցը տալ, տեսնել 21-րդ դարի երեխաների մտածելակերպը նույնն է, թե ոչ: Ծիծաղս չկարողացա զսպել, երբ հանգիստ պատասխանեց «է հա, ի՞նչ կա դրա մեջ, բոլոր կամուրջներն էլ առանց մեխ ու մուրճ են կառուցում` բետոնից...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել