Lurer.com-ը գրում է.

Համաձայն Gallup-ի անցկացրած հարցումների` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գործունեության հանդեպ ամերիկացիների գոհունակությունը նվազել է 40%-ով:

Նրա աշխատանքային գործունեությունից դժգոհ է ամերիկացիների 53%-ը:

Վերջին շաբաթների ընթացքում Սպիտակ տունը հայտնվել է ԶԼՄ-ների և հանրապետականների սուր քննադատության տարափի տակ առողջապահության ոլորտում բարեփոխումների ծրագրի իրականացման պատճառով: Մասնավորապես, կայքը, որտեղ ամերիկացիները կարող էին ընտրել իրենց համապատասխան բժշկական ապահովագրությունը, գործնականում չի աշխատում: 

Օբաման խոստացել է, որ ինտերնետ կայքը կսկսի գործել նոյեմբերի վերջին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել