Мифы о чае1. Թեյն ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան սուրճը

Ոˊչ: Թեյում, ընդհակառակը, ավելի շատ կոֆեին կա, քան սուրճի մեջ, քանի որ սուրճն ավելի լուրջ մշակում է անցնում, բայց, քանի որ կոֆեինն առաջին անգամ սուրճի մեջ են հայտնաբերել, դրա համար այն է ստացել այդ անվանումը` coffee, кофе:

Мифы о чае

2. Թեյամանի մեջ թեյը պահպանվում է օրերով

Ոˊչ: Թեյամանի թեյը պետք է խմել միանգամից: Երբ թեյը երկար ես պահում` բոլոր հանքային նյութերը թթվում են, իսկ դա վնասակար է մեր օրգանիզմի համար:

tea

3. Փաթեթավորված թեյն ավելի վատ որակի է

Այոˊ: Կամ ավելի ճիշտ` մեծամասամբ: Բայց պետք է նշել, որ դա բոլոր արտադրողներին չի վերաբերում. տերևներով վաճառվող թեյի մեջ էլ կա բարձր և ցածր որակ: Այնպես որ, ամեն ինչ կախված է արտադրողի բարեխղճությունից: Ամեն դեպքում պետք է նշել, որ փաթեթավորված թեյը փոխարինող չի տերևներով թեյին:

Tea, Coffee, and Books

4. Լավագույն թեյամանը պատրաստված է հախճապակուց

Ոˊչ: Ավելի կոնկրետ` ոչ միշտ: Հախճապակուց թեյամանի մեջ լավ է պատրաստել կանաչ և կարմիր թեյեր: Իսկ, ահա, լավագույն թեյամանները պատրաստված են կավից: Թեյը կարելի է թրմել նաև ապակե թեյամանի մեջ, իսկ ահա մետաղական թեյամանները թթվեցնում են, ոչ անհրաժեշտ համ ու հոտ են տալիս թեյին:

Tea in Whimsical Teacup

5. Քաղցրավենիքն ավելի լավ է ուտել թեյի հետ

Այոˊ: Այս ավանդույթն առաջացել է Չինաստանում, որտեղ սիրում են աղանդերն ուտել թեյի հետ: Մենք` հայերս, նույնպես ունենք այդ ավանդույթը: Բժիշկները խրախուսում են այն, քանի որ ածխաջրերն ավելի լավ են մարսվում թեյի մեջ շատ պարունակվող վիտամին B1-ի ազդեցության դեպքում:

Rose colour tea

6. Ուտելուց հետո թեյը բարելավում է նյութափոխանակությունը

Ոˊչ: Ուտելուց անմիջապես հետո խորհուրդ չի տրվում թեյ խմել: Թեյում պարունակվող տանինը կարող է հանգեցնել նրան, որ սպիտակուցն ու երկաթը վատ մարսվեն: Թեյ կարելի է խմել ուտելուց 20-30 րոպե հետո, այն էլ թարմ թրմված:

Beautiful, rich colors!

7. Թեյը բարձրացնում է տոնուսը, ուստի ավելի լավ է այն առավոտյան խմել

Այոˊ: Թեյը կոֆեին է պարունակում, որն ակտիվացնող ազդեցություն է գործում սիրտ-անոթային համակարգի վրա, ուստի խորհուրդ է տրվում այն խմել առավոտյան կամ օրվա առաջին կեսին:

awesome maternity shot; non-cheesy way to show the bump. and drink your tea.

8. Հղիներին չի կարելի թեյ խմել, քանի որ դա կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության

Ճիշտ է մասնակի: Թեյում պարունակվող կոֆեինը կարող է բացասական անդրադառնալ ոչ միայն բեղմնավորման, այլև պտղի հետագա զարգացման վրա: Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել վիժման կամ վաղաժամ ծննդաբերության:

Japanese green tea

9. Կանաչ թեյն ավելի արդյունավետ է նիհարելիս

Ժամանակակից կանայք աստվածացնում են կանաչ թեյը, բայց շատերը, հուսալով նիհարել կանաչ թեյի օգնությամբ, հիասթափվում են: Իրականում կանաչ թեյն օրական օգնում է ազատվել 78 կալորիայից, այն էլ, եթե շատ չեք ուտում և մարսողական խնդիրներ չունեք:

Cup of tea? | ..all things autumn ❤☂..

10. Զրուցակցին լավ հասկանալու համար խորհուրդ է տրվում խմել նույն տեսակի թեյ

Չինաստանում իսկապես կա համոզմունք, որ զրույցն ավելի լավ է ստացվում, երբ զրուցակիցները խմում են նույն թեյը: Իսկ եթե երկուսով փորձեք նոր, որևէ անսովոր թեյ, ապա դա ձեզ շատ կմտերմացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել