Կան լուսանկարներ, որոնք շատ ավելի սարսափազդու են, քան տեսանյութերը կամ շարժական նկարները: Ես այդպես եմ կարծում: Երկար տարիների ընթացքում ես տեսել եմ մի շարք տեսարաններ կինոնկարներից կամ տեսանյութերից, որ խռովել են անդորրս, սակայն դրանց մեծ մասը մտքիցս թռել են մոտ մի ժամ հետո: Կան լուսանկարներ, որոնք տարիներ անց էլ ասես գամված լինեն գլխումս: Այս անհամապատասխանության պատճառներից մեկն այն է, որ կինոնկարներն ու տեսանյութերը հիմնականում ներկայացվում են որոշակի կոնտեքստում, որը շատ դեպքերում արհեստական է լինում: Լուսանկարը եզակի պահ է, որը սովորաբար ուղեկցվում է կարճ պատմությամբ: Այդ պատմությունից միայն աղոտ պատկերացում կարելի է կազմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այդ պահին: Այստեղ ներկայացված են 5 լուսանկար: Դրանք բոլորն էլ ինձ վրա մեծ տպավորություն են գործել: Տեսնելով դրանք` ես տխրել եմ ու պապանձվել:

Վերևում ներկայացված լուսանկարում պատկերված է Էվելին Մքհեյլը, ով ցած է նետվել Էմփայր Ստեյթ Բիլդինգից (102 հարկանի երկնաքեր): Լուսանկարիչ Ռիչարդ Վայլզը բարձր դմփոց լսեց և դուրս վազեց: Նրա առջև մի սարսափելի տեսարան բացվեց. կնոջ մարմինն ընկած էր Լիմուզինի վրա:

Այս լուսանկարը Ջեյսոն Էսկանզիի «Հրաշքների աշխարհ. Խորհրդային միաձույլ կերտվածքի հեքիաթը» գրքից է: Ես գիրքն ամբողջությամբ աչքի չեմ անցկացրել, սակայն այս նկարը առաջին անգամ տեսնելուց հետո, այն երկար ժամանակ մտքիցս դուրս չէր գալիս: 

Վիկտորիական դարաշրջանի մահագույժ լուսանկարները տարածված էին 1800-ականներին: Հաճախ նմանօրինակ լուսանկարներում պատկերված հանգուցյալները երեխաներ էին: Ավելի քան 100 տարի անց էլ այդ լուսանկարներում արտացոլված է կորստի ցավը:   

Սա այս ցանկի ամենատխուր լուսանկարն է, որ անջնջելի հետք է թողնում դիտողի հիշողության մեջ: «Բուֆալո Քորիեր Փրես»-ի լուսանկարիչ Ռասել Սորջին աշխատանքից վերադառնալիս անցնում էր Ջենեսի հյուրանոցի մոտով: Նա ականատես եղավ, թե ինչպես մի կին` հյուրանոցի սենյակներից մեկի լուսամուտագոգին կանգնած, իբրև հրաժեշտի նշան թափահարեց ձեռքն օդում և ցած նետվեց: Լուսանկարիչն արագ վերցրեց իր տեսախցիկը և, երբ նա գտնվում էր սառը մայթից 4.5 մետր բարձրության վրա, անմահացրեց կնոջ կյանքի վերջին վայրկյանը: Կնոջ անունը Մերի Միլլեր է: Սա իսկապես սարսափազդու պատկեր է: Լուսանկարն օգտագործվել է հոգեբանական հետազոտության ընթացքում: Պարզվել է, որ մասնակիցների 96%-ը, ում ցույց են տվել այս լուսանկարը, առաջին անգամ դիտելուց հետո չեն էլ նկատել այտեղ պատկերված կնոջը:

Դիվաբան Էդն ու Լորեյն Ուորենը և լուսանկարիչ Ջին Քեմփբելը ինֆրակարմիր տեսախցիկներ տեղադրեցին Էմիթվիլի երկրորդ հարկի աստիճանների մոտ: Ասում էին, որ այնտեղ ուրվականներ էին հայտնվում: Տեսախցիկով երեկոյան մի շարք լուսանկարներ արվեցին: Դրանց մեծ մասում ոչ մի արտասովոր բան չէր երևում, սակայն այդ լուսանկարներից մեկում` այս մեկում, ճաղաշարի ձախ մասում նշմարվում է մի փոքր կերպարանք: Ես տասը տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա այս լուսանկարը: Այն այնքան խորը տպավորություն գործեց ինձ վրա, որ ես երկու ամիս շարունակ քնում էի ծնողներիս սենյակում, քանզի վախենում էի միայնակ քնել իմ անկողնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել