1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կցանկանար աշխատել ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Կլոպը վստահ է, որ Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ խնդիրներ չէր ունենա:

«Իբրահիմովիչին կարելի է տարվա լավագույն ֆուտբոլիստ ընտրել` ելնելով նրա ցուցադրած խաղից: Զլատանի հետ խնդիրներ չէի ունենա, եթե նա հանդես գար «Բորուսիա»-ի կազմում:

Այն, ինչ խաղադաշտում անում է այդ ֆուտբոլիստը, պարզապես անհավանական է: Ես անգամ կզիջեի նրան իմ ավտոմեքենայի կայանատեղին: Խելահեղ ֆուտբոլիստները սիրում են ինձ: Ինքս չգիտեմ, թե ինչու»,- ասել է Կլոպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել