Երբ երկու շաբաթ առաջ հայրիկս ամառանոցից վերադարձավ, նրան հարցեր առանձնապես չտվեցինք, թե ինչ կար, ոնց էր, ցուրտ էր, ինչ արեցիր: Բոլորս սովորականի պես:
Իսկ երբ այսօր մերոնք գնացին... առաջին բանն, ինչ դարպասները բացելուց հետո մաման նկատեց, դա պատուհանից իրեն նայող զույգ աչքերն էին: «Փիսո՞, դու ստեղ ո՞նց ես հայտնվել»: Դու մի ասա, ես մանկամիտը, երբ հայրիկս գործերով սենյակից բացակայել ա, թողելա իր մայրիկին ու հարազատներին, եկել մտել ա դարպասից հերիք չի, հասել ա շենքի դուռն ու ներս ա մտել: Դա էլ հերիք չի, նենց ա պաղկվել, որ պապան, դռները փակելուց, ո՛չ տեսել ա, ո՛չ լսել ա: Մի խոսքով, էս կատվիս ձագուկը երկու շաբաթ անցկացրել ա խորհրդավոր միայնության մեջ՝ սնվելով ծղոտի զամբյուղներով (սեղանի աղի ձողիկներին ձեռք չի տվել), մոտիկից ծանոթացել ա բոլոր պահարանների ու վարագույրների հետ, ուսումնասիրել ա սառնարանի դռան կառուցվածքը ու քնել բրդյա վերմակի տակ: Մեղքս տվեց անկեղծ ասած:
ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ փիսոն ապրել ա, փաստացի, առանց ոչ մի լուրջ ուտելիքի: Հետո էլ ասում են էլի... տենց, մերոնք կերակրել, ճամփել են հարիֆիս... Էհ, թե խի՞ չեն բերել, գոնե մեր շունիկի հետ կպահեինք սաղ հայաթով, չէր մնա բախտի քմահաճույքին...
Նյութի աղբյուր՝ http://robbie-raul.blogspot.com/2013/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել