42-20313666

Աստված ոչ թե փորձելով է ճանաչում, այլ փորձելուց առաջ մարդու սիրտն է քննում և գիտի նրան:

Աստված մարդուն փորձում է 10 պատճառով`

1. Նախ որ որպեսզի մարդն ինքն իրեն ճանաչի, քանի որ երբ մեզ վրա փորձություններ չեն հասնում,մենք մեզ կատարյալ և հաստատուն ենք համարում, և միայն փորձություններից հետո ենք խոնարհվում Աստծո առջև

2. Որպեսզի ուրիշները տեսնեն կամ ծածկված բարին կամ ծածկված չարությունը,որ տեսնեն որ նա կեղծավոր է և ոչ Աստվածապաշտ

3. Ինչպես Պողոսի մարմնին հիվանդություն տրվեց, որպեսզի հպարտությամբ չլքի ի վերուստ տրված շնորհներն ու զորությունը, Աստված նրան ասաց. ՙԻմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում՚:

4. Թուլյ է տալիս, որ արդարները փորձվեն,որպեսզի ուրիշներն ուղղեն իրենց վարքը, ինչպես աղքատ Ղազարոսին և հարուստին, որպեսզի տեսնելով Զազարոսին և լսելով մեծատունի մասին, զարհուրենք և ուղղվենք

5. Թուլյ է տալիս, որ ոհմանք փորձվեն այլոց փառքի համար,ինչպես ի ծնե կույրը,ինչպես ասում է Տերը.ՙՈչ նրա մեղքն է և ոչ էլ իր հոր և մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծո գործերը հայտնի լինեն՚

6. Ոհմանց թույլ է տրվում ընկնել մեղքերի մեջ, որպեսզի հպարտությունից որոնեն, խոնարհվեն և ընկնեն Աստծո առջև խոնարհությամբ և խոստովանությամբ և թողություն ստանան նրանք, ովքեր նախկինում նման էին սատանային

7. Թուլյ է տրվում,որ սրբերը չարչարվեն, որպեսզի մեծանան նրանց փառքի պսակները, որովհետև մեր այս կյանքը նահատակության ասպարեզ է և համբերությամբ պետք է շահել հաղթանակը

8. Ինչպես հայրն է ապտակում իր զավակին,որպեսզի նա զգաստանա և չզրկվի հայրական ժառանգությունից, այսպես էլ Աստված իր սիրելիներին և սուրբերի է խրատում

9. Որպեսզի տկար մարմնով հաղթեն անմարմին և ուժեղ թշնամուն. երբ տկարները հաղթում են զորավորներին, Աստված փառավորվում է

10. Սուրբերը մեզ խոսքերով սովորեցնում են համբերել նեղություններին ու փորձություններին, հարկ է, որ իրենք գործով կատարեն, որպեսզի հաստատվեն նրանց խոսքերը, ինչպես առաքյալն է ասում .ՙՃնշելով ամրացնում եմ իմ մարմինը և հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին՚

սատանան ևս փորձում է մարդուն, սակայն նրա փորձելը 4 կերպ տարբերվում է Աստծու փորձելուց

1.Նախ Աստված մարդուն փորձում է, որ հայտնի դառնա բարին, իսկ սատանան փորձում է, որ բարին հանի մարդու միջից, ինչպես օրինակ երեխան, որ պատի մեջ ցից է տեսնում, մոտիկ է գնում, եթե ամուր է , թողնում է, քանի որ չի կարողանում հանել, իսկ եթե շարժվում է, այնքան է մնում, մինչև որ հանում է այն:Այդպես էլ սատանան է աներևույթ մոտենում մարդուն, եթե ամուր են մարդու հավատն ու կամքը, չի մնուն այնտեղ, այլ հուսահատված թողնում է նրան, սակայն եթե կամքը թուլանում է, նա զորանում, մնում է նրա մոտ, մինչը մեղք է գործել տալիս, հեռացնում մարդուն բարուց

2.Աստված մարդուն փորձում է և տալիս համբերություն, իսկ սատանան փորձությունից ձանձրույթ է տալիս և կորստյան մատնում մարդուն

3. .Աստված մարդուն փորձում է և ելք է ցույց տալիս, որպեսզի նա չհուսահատվի,իսկ սատանան փորձում է, ձանձրացնում, որպեսզի մարդիկ ընկղմվեն

4.Փորձություններից հետո Աստված պսակներ է պարգևում, ինչպես ընտրյալ սուրբերին տվեց, իսկ սատանան փորձություններից հետո իր հետ միասին հավիտենական կորստի է տանում, ինչպես օրինակ չհամբերողներին, ովքեր ուրանում են Քրիստոսին, եկեղեցին և սուրբ հավատը:

Այսքանն այն մասին, որ Աստված մարդուն փորձում է բարու համար:

սատանան մարդուն փորձում է միշտ, որպեսզի վնասի և որոգայթների մեջ նետի նրան, ինչպես փորձեց Ադամին և հաղթելով հանեց նրան դրախտից: Փորձեց Հոբբին և չկարողացավ հաղթել, փորձեց Քրիստոսին և պարտվեց նրանից:Այդպես էլ բոլոր մարդկանց է անում և Աստված թույլ է տալիս, որ փորձի մարդուն, որից բազում օգուտներ են լինում.

Շահ է , որովհետև մարդու միտքն է լուսավորում, քանի որ նա տեսնում է դևի մարտնչելը և մտքով լուսավորվում:

Օգտակար է, որովհետև շատ փորձվելիս և հոգով, մտքով ու մարմնով սատանային ու մեղքերին հակառակվելիս մարդը սրբվում է:

Թույլ է տալիս, որպեսզի մարդու պսակները ավելանան, որքան դևը շատացնում է փորձությունները, այնքան մարդը զորանում է մարտում և նրա պսակներն ավելանում են:
Հայտի է նաև. որ սատանայի փորձությունը զորացնում է մարդու գործերը, ինչպես առաքյալն է ասում. ՙՆեղությունն ու համբերությունն է գործում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս, իսկ հույսը սեր ՚:Այն է, որ նեղության հետ միասին համբերություն է գալիս մեզ վրա և որքան շատ համբերենք, ավելի կզորանանք հավատով, իսկ հավատից ըստ Աստծո խոստման հույս է ծնվում և հույսից սեր է պտղաբերվում առ Աստված:

Աստված թույլ է տալիս, որ սատանան փորձի մարդուն, որպեսզի երբ մարդիկ հաղթեն, երևա սատանայի անզորությունը, քանի որ նա, ով հպարտանում է զորությամբ, մարդկային տկար զորությամբ է պարտվում և տկարանում:
Աստված թույլ է տալիս, որ սատանան փորձի մարդուն, որպեսզի տգիտությամբ պարտվի, որովհետև եթե իմանա, որ պարտվելու է, մարտի մեջ չի մտնի, սակայն այդ մասին չգիտի և այդ պատճառով է փորձում մարդուն, այն ժամանակ է խայտառակվելով ծաղրվում, երբ մարդուն խաբում է, թե գալիքի մասին է ասում և մարգարեանում և սուտ ու սին է երևում նրա ճշմարտությունը:

Մարդը մարդուն փորձում է 3 պատճառով

1. Որպեսզի իմանա նա տկար է, թե զորեղ, իմաստուն է, թե տգետ, բարի է, թե չար, համբերող է. թե անհամբեր

2. Փորձում է, որպեսզի մոլորեցնի նրան, գցի հավատից և գործից և այլնից

3. Փորձում է մարդուն, որպեսզի հաղթի, նախատի ու արհամարհի նրա

Պետք է նաև իմանալ, որ սատանան մարդուն 2 դեպքում է փորձում`

1. Նախ, երբ Աստված է թույլ տալիս, ինչպես հայտնի է Հոբի պատմությունից, քանի որ նա նախ հրաման ստացավ Աստցուց և հետո նոր փորձեց նրան: Նաև միայն Քրիստոսի հրամանից հետո, դևերը մտան խոզերի մեջ, որպեսզի առանց Աստծո հրամանի չհամարձակվի մարդուն փորձել

2. Փորձում է, երբ մարդն իր կամքով է հետևում սատանային, նա կարող է փորձել մարդուն կամ զանզան մեղքերով կամ ցավով և հիվանդությամբ կամ լլկելով ու չարչարելով նրան:

Դարձյալ մեզ համար անիմանալի է 3 բան` փորձությունների վայրը, ժամանակը,կերպը:

Քանի որ հաղթողներին վարձատրողը Քրիստոսն է, որ մեզ հրավիրում է փորձությունների դեմ մարտի, իսկ ախոյանը սատանան է, որ մեզ հետ մարտնչել է փնտրում, իսկ մենք, որ չգիտենք վայրը, ժամանակն ու կերպը, պետք է միշտ պատրաստ լինենք ամեն տեղ և մեր բոլոր գործերում փորձության պատրաստենք մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել