
Ունեցե՞լ եք մի այնպիսի օր, երբ ժամերով հեռախոսազանգի սպասելու ընթացքում միլիոնավոր անգամներ սենյակում շրջաններ եք արել, մի քանի ժամ կծկված նստած , ողջ ուժով բարձը սեղմելիս , հայացքը չեք հեռացրել հեռախոսի էկրանից, տեղից թռչել եք ամեն անգամ , երբ զանգել է հեռախոսը ու համարյա հայհոյել չսպասվածներին:Էդ օրերին մտածում եմ, որ ավելի լավ կլիներ հեռախոսների ֆունկցիաներից հանել զանգողի հեռախոսահամարը ցուցադրելը. ախր որքան լավ էր մի 10 տարի առաջ..Կար մի անկրկնելի հեռախոս ` ՏԱՆ հեռախոսը, որի վրա ոչ համար էր երևում ու իրոք անակնկալ էր ամեն մի զանգը, իսկ հիմա ժամերով հազարավոր կայքերի ակկաունտներդ էս ստուգում դրա փոխարեն:
Կյանքումս 2 անգամ եմ հայտնվել էս իրավիճակում: Առաջին անգամ հեռախոսիս էկրանը լուսավորվեց, ինչին հետևեց Axel Rose-ի ձայնը, չնայած իմ մոտ էն տպավորությունն էր, որ երկնքից լույս ա իջել ` սևամորթների երգչախմբի կատարմամբ :) Ինքն էր զանգել...<3
Մյուս անգամը մինչև այսօրն էր, երբ պարալիզացված սպասում էի զանգին, որը հայտնելու էր աշխատանքիս պերսպեկտիվաների մասին: Կրկին վերադառնում եմ կյանք ` անորոշությունից:



