Ի՞նչ նվիրել սիրելիներինՆույնիսկ փոքրիկ նվերը, որը կուրախացնի մեր մտերիմներին, պետք է նախապես լավ մտածված լինի: Նվերի ընտրության հարցում կողմնորոշվելու համար, հավանաբար, ավելի հեշտ կլինի իմանալ, թե ինչ նվեր սովորաբար չեն սիրում ստանալ մարդիկ:

Տղամարդիկ չեն ուրախանում, երբ իրենց նվիրում են գուլպաներ, ներքնաշորեր, ննջազգեստ, թաշկինակ և սուր հոտով օծանելիք, որը շատ հաճախ չի համապատասխանում իրենց նախընտրած բուրմունքին: Տղամարդիկ չեն ցանկանում նաև նվեր ստանալ փողկապներ, որոնք հարմար չեն ունեցած շապիկների գույներին:

Կանայք չեն ցանկանում նվեր ստանալ բաժակներ, թավաներ, գոգնոցներ, սպիտակեղեն և օճառի հավաքածու: Կանայք «տանել չեն կարողանում» էժան բիժուտերիա, շրթներկ, դեմքի կրեմ: Նույնիսկ, եթե դրանք թանկ լինեն, դժվար թե նվիրողը կարողանա գուշակել անհրաժեշտ գույնը, որակը և այլն: Կանայք կտխրեն, եթե նվեր ստացած զուգագուլպաները կամ ներքնաշորը իրենց հագով չլինի, ուստի այդպիսի նվերներից նույնպես պետք է ձեռնպահ մնալ:

Իսկ ի՞նչ նվերից կանայք կուրախանան: Այդ մասին տղամարդիկ իրենք պետք է մտածեն. չէ՞ որ հենց իրենք էին ցանկանում, որ «կնոջ մեջ լինի գաղտնիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել