Aysor.am-ը գրում է.

Պեդդի անունով 2 տարեկան սպանիելը 2 շաբաթ քաղցած մնալուվ հետո ստիպված է եղել անձրևանոց ուտել` սովից չսատկելու համար:

Անձրևանոցի մետաղական մասը մնացել է շան որովայնում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ վիրահատության համար կլինիկայում պահանջել են 1000 ֆունթ սթեռլինգ:

Կենդանու տերերը՝ 37-ամյա Ռեյչել Պագսլին ու նրա ամուսինը շանը կլինիկա տարել են դեպքից միայն երկու օր անց, երբ հոգնել են հետևել շան տանջանքներին:

Նրանք պատմել են, որ Պեդդին անձրևանոց է կերել ու որոշ ժամանակ անց սկսել է վատ զգալ:

Segodnya.ua-ի փոխանցմամբ, ամուսինները չեն ցանկացել գումար ծախսել վիրահատության համար, Պեդդիին թողել են անասնաբուժական կլինիկայում և հեռացել:

Դատարանի որոշմամբ շան տերը իր արարքի համար ստիպված կլինի 100 ժամ հասարակական աշխատանք կատարել ու 1000 ֆունթ սթեռլինգ տուգանք վճարել:

Նշենք, որ կլինիկայի աշխատակիցները սպանիելին անվճար վիրահատել են, շունը այժմ գտնվում է կենդանիների պաշտպանության կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել