Քանի՞ տարի ա էս թաման քննարկվելու... «Halloween-ի գաղափարները ապազգային են, պղծում են մեր հավատքը... օտարամոլություն ա էդ ամենը...» Ի՞նչ գաղափարների մասին ա խոսքը: Ես չգիտեմ, թե Անգլիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում halloween-ը նշելիս մարդիկ կոնկրետ ինչ գաղափարներով են առաջնորդվում, բայց հաստատ կարամ ասեմ, որ Հայաստանում halloween-ը նշելիս ոչ ոք բացարձակապես գաղափարներով չի առաջնորդվում: Մեզ մոտ դա ամբողջովին տեղավորվում ա դիմակահանդեսի շրջանակներում: Ի՞նչ կարիք կա էս ամենը ծայրահեղացնել օտարամոլության, քրիստոնեության ու ավանդույթների շրջանակներում: Էս երկրում ինչ կատարվում ա` քրիստոնեության ու ավանդույթների շրջանակում ա նենց կատարվում, իսկ էդ բազմաչարչար halloween-ն էլ խանգարում ա մե՞զ:
Անցած տարի հատուկ ուշադրություն եմ դարձրել մեկնաբանող մարդկանց: Մարդիկ, ովքեր դեմ էին արտահայտվում halloween-ին` «օտարամոլությանը», նրանց մեծ մասը Վալենտինի օրը շնորհավորական ստատուսներ էր գրում: Երբ հարցնում ես` «բա Վալենտին նշելը օտարամոլության նշան չի՞», նրանք շատ լուրջ պատասխանում են` «դե Վալենտինը սիրո տոն ա, կարելի ա նշել»...
Բան չունեմ ասելու. որոշ փաբերում չափ ու սահման էին անցել: Իրական կատաֆալկան, դագաղի կափարիչն ու ծաղկեպսակը իմ համար էլ են բացարձակապես անընդունելի, բայց կրկնակի անգամ անընդունելի ա halloween-ի բոլոր մասնակիցների հասցեին հնչող վիրավորանքները: Ինչ ա թե դեմքներին ինչ-որ պատկերներ են նկարում, կամ դիմակներ են կրում, ուրեմն բոլորը օտարամոլներ ու ապազգային անձի՞նք են: էս երկրում ուրիշ դարդ ու ցավ չկա՞: Չեմ զարմանա, երբ արդեն «Հայաստան»-ից «Հ» տառը մնա, ոմանք նույն լուրջ կեցվածքով հայտարարեն. «մեղովորը halloween նշողներն են»....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10201960404718955?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել