Արդեն պարզ է: Տարոն Մարգարյանն ու իր շրջապատը որոշել են, որ տրանսպորտի սակագինը բարձրանալու է: Այս պահին, դեռ ինչ-որ հանձնաժողով է ստեղծվել, որն իբր թե քննարկումներ է անում, սակայն այս հանձնաժողովի նպատակը թանկացման «արդարացումն է»:
Հստակ է, որ Տարոն Մարգարյանը, հարմար առիթի է սպասում, որ տրանսպորտը թանկացնի, որ բողոքի ալիքը հնչեղ չլինի:
ՄԻ քանի պարզաբանումներ
1. Տրանսպորտի թանկանալու դեպքում, մի որոշ ժամանակ անց, Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու
2. Տրանսպորտի գինը կրկին վերանայվելու է և լինի 100 դրամ, բայց արդեն մեկ այլ քաղաքապետի օրոք
3. Տրանսպորտի թանկացման դեմ պայքարին պարտավոր են միանալ նաև սովորական վարորդները և պայքարեն, այդ չարիք կարմիր գծերի դեմ
4. այդ երկու պայքարներին պետք է միանան մյուս քաղաքացիները, և պայքարեն մնացած թանկացումների դեմ:
Այսքանից հետո, փողոց են դուրս գալու ահել ու ջահել, և քաղաքացիների պահանջը կատարելուց հետո էլ խնդիրը չի լուծվի:
Քաղաքացիները կպահանջեն իշխանափոխություն: Սա կարող է լինել սոցիալական հեղքափոխություն: Այս հեղափոխությունը կհաղթի, քանի որ այն ոչ քաղաքական է, ոչ անձնային, ոչ կուսակցության... Սա լինելու է գոյության հեղափոխություն....
Դե ինչ, անկեղծ լինեմ: Քաղաքում գրեթե ոչ մի իրադարձություն չի կատարվում, այդ իսկ պատճառով ժամ առաջ ցանկանում եմ որ քաղաքային իշխանությունը խոհեմություն դրևսորի և բարձրացնի տրանսպորտի գինը, իսկ մենք՝ քաղաքացիներս, դուրս գանք պայքարի և հաղթենք Տարոնին ու տարոնական ուժերին:
Հիշեցնեմ նաև, որ Տարոն Մարգարյանն այն քաղաքապետն է, որը միշտ ասել է, որ իր հրամանից հետ չի կանգնում, սակայն միշտ կանգնել է, որովհետև Մաշտոցի պուրակում Սերժ Սարգսյանի «Սիրուն ՉԻ» օպերացիան էր, դրան էլ հաջորդեց Տրանսպորտի բումը, որը մի քանի օր էլ շարունակվելու դեպքում կդառնար արդեն սոցիալական հեղափոխություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3443167333303?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել