Միկա Բաղդասարովի ագահությունը մարդկային կյանքեր է խլում արդեն: Հենց նոր կարդացի, որ հրազդանի Միկա Ցեմենտ գործարանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. այն բանից հետո, երբ տնօրինությունը՝ բաղդասարովական լավագույն ադաթների համաձայն, հրաժարվել է վճարել 49-ամյա աշխատակցի 5 ամսվա աշխատավարձը, վերջինիս մոտ սրտի կաթված է տեղի ունեցել հենց գործարանի մուտքի մոտ ու նա տեղում մահացել է:
Գործարանի գլխավոր ինժեները հայտարարել է, որ այո՛, նա մահացել է, բայց դա կապ չունի աշխատավարձի հետ: Հարց է առաջանում, թե այդ գլխավոր ինժեներ կոչեցյալը ի՞նչ իմացավ, թե ինչի հետռ ունի իսկ ինչի հետ չունի: Դե իսկ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը ինչպես միշտ ցրել է թեման, հայտարարելով, որ ինքը այժմ Ղարաբաղում է ու չի կարող խոսել:
Ժամանակին մի տեղ կարդացի մի կարծիք, որտեղ կասկած էր հհայտնվում, որ Միկա Բաղդասարովը հայ է, որովհետև ոչ անունը, ոչ ազգանունը պարտադիր կերպով չեն ենթադրում նրա հայ լինելը, դե իսկ նրա վարքն ու աննկարագրելի և անգամ Հայաստանի համար աննախադեպ ժլատությունը վկայում են ավելի շատ նրա թրքության մասին:
Ինչ վերաբերում է սրտի կաթվածի պատճառներին, ապա վստահեցնում եմ, որ 5 ամսվա աշխատավարձ չստանալը լրիվ բավարար հիմք է նման կաթվածի համար ու եթե ինձանից կախված լիներ, Բաղդասարովին էլ, իրա մանկլավիկներին էլ դատել կտայի դիտավորյալ սպանության հոդվածով: Արյուններս խմեցին պրծան ու էլի պոկ չեն գալիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել