Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Միչիգան նահանգից մի գործարար հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին է փոխանցել Ուսամա բին Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկություններ՝ ահաբեկչի ոչնչացումից մի քանի տարի առաջ, և պահանջում է 25 մլն դոլար պարգևավճար։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ Associated Press գործակալությանը հղումով, այդ մասին նամակով հայտնել է գործարարի փաստաբանը։
Loevy & Loevy իրավաբանական ընկերության կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին հասցեագրված նամակում նշվում է, թե Թոմ Լին վկայություն է ստացել այն մասին, որ ահաբեկիչը թաքնվում է Աբոտաբադ քաղաքում՝ պակիստանյան հետախուզության աշխատակիցներից մեկի տանը։
Դրանից հետո, դեռևս 2003թ.-ին գործարարն ԱՄՆ իշխանություններին է ներկայացրել «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավարի կոորդինատները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ