«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում հիվանդների հետ դաժան են վարվում։ «Ժողովուրդ»–ը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ Վարդենիսի տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանին փայտով ծեծի են ենթարկել։ Կասկածներ կան, որ նրան ծեծել են հիվանդները։ Չի բացառվում նաև բժիշկների կողմից հիվանդին ծեծի ենթարկելու տարբերակը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անձամբ Արմինեն կատարվածից հետո շատ վախեցած է և հրաժարվում է մատնացույց անել իր վրա հարձակվողներին։ Փորձեցինք տեղեկությունը պարզել Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանից, սակայն նա համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին այնտեղ հիվանդներից մեկին խեղդամահ էին արել, իսկ հոկտեմբերի 7-ին էլ մեկ այլ հիվանդ իրեն ցած էր նետել պատուհանից ու մահացել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել