«Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է Հանրապետության հրապարակում կառուցվելիք աղմկահարույց թմբուկի ճակատագրով։ Տրամադրվածությունը թմբուկի կառուցմա՞նն է միտված, թե՞ այդ մտքից հրաժարվել են։ «Ժամանակը ցույց կտա։ Կարող է լինել, կարող է չլինել, այդպիսին է մոտեցումը, դա կարող է կախված լինել հարակից ծավալների ինչպիսին լինելուց։ Այս գաղափարը, որ պատկերասրահի հետ թմբուկը կարող է համատեղվել, դժվարությամբ եմ կիսում։
Եվ այն գաղափարը, որ կարելի է կառուցել, հետո վերացնել թմբուկը, շատ ափսոսանք եմ ապրում, որովհետև մշակութային արժեք է։ Դժվար է գնահատական տալ, հրապարակներն ու քաղաքները դարերով են կառուցվում, մենք այսօր ընդամենը ուրվագծում ենք մեր ցանկությունները, թողնում սերունդներին, ինչ-որ չափով էլ փորձում իրականացնել այն մասը, ինչում համոզված ենք»,– պատասխանել է Բարսեղյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։